ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ նախագահի ուղերձը՝ ՍԴՀԿ հիմնադրման 130 ամյակի առթիվ (Տեսանյութ)

28.01.2018 23:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ նախագահի ուղերձը՝ ՍԴՀԿ հիմնադրման 130 ամյակի առթիվ (Տեսանյութ)

700 պատվիրակների եւ քաղաքական, քաղաքագիտական ու մշակութային գործիչների, կուսակիցների ու գաղափարակիցների մասնակցությամբ՝ կայացավ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 130-ամյակի տոնակատարությունն ու ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության 11-րդ համագումարի բացման արարողությունը:

Ապրիլյան պատերազմի անկյուն չունենալով` ստեղծում ենք թավշյա հեղափոխության ցուցասրահ

ՍԴՀԿ-ի 130-ամյա հոբելյանին ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը շնորհավորելով հնչակյաններին՝ ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասված էր.

«Հարգելի տիկնայք եւ պարոնայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հիմնադրման 130-րդ տարեդարձի կապակցությամբ: Հիմնադրումից ի վեր հնչակյանը եղել է Հայոց ազգային կյանքի առաջատար ուժերից մեկը: Կառույցն իր 130 ամյա գործունեության ընթացքում մշտապես համախմբել է ազգանվեր գործիչների, որոնք անմնացորդ նվիրվել են հայրենիքի պաշտպանության, շենացման եւ հայրենիքի կյանքի կազմակերպման առաքելությանը:

Հարգարժան ներկաներ,

Այսօր էլ տարիների հեռվից Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած հիմնական սկզբունքներին՝ հայապահպանությանը եւ հայկական հարցի արդար լուծմանը: Տասնամյակների ընթացքում, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության գործունեությունը իր ծիրում ներառել է կրթական, մշակութային, բարեսիրական, մարզական մի շարք ոլորտներ: Անկախությունից ի վեր կուսակցությունն իր մասնակցությունն է բերել նաեւ Հայոց պետականության կայացման ու զարգացման գործում:

Այս տարի ազգովի փառաբանելու ենք Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտի մեկդարյա հոբելյանը, որպես հայ ժողովրդի ազատատենչ ոգու հաղթանակների խորհրդանիշ, Հայաստանի հետագա վերելքի եւ հզորացման գրավական: Վստահ եմ՝ հատկապես սփյուռքում, դուք կդառնաք հոբելյանական տոնակատարությունների ջահակիրներից:

Կրկին շնորհավորում եմ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամներին, համակիրներին՝կուսակցության հիմնադրման 130-ամյակի առթիվ, եւ մաղթում՝ նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ՝ հանուն մեր ազգային իղձերի եւ նպատակների իրականացման, հանուն հզոր Հայաստանի, հանուն ժողովրդի բարօրության, հայրենադարձության եւ ազգային միասնության», - նշել էր ՀՀ նախագահը:

Որտեղի՞ց վարչապետի օգնականի կնոջը հսկայական գումարներ` ջերմոց կառուցելու համար

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА