ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փորձեցինք նայել Հայաստանին այստեղ էլ չապրող մեր ընկերների աչքերով» (Պրեմիերա)

01.02.2018 23:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Փորձեցինք նայել Հայաստանին այստեղ էլ չապրող մեր ընկերների աչքերով» (Պրեմիերա)

«Էմփիրեյ» հայկական ռոք-խումբը հանրության դատին է հանձնել իր նոր «Հայաստան. Քարքարոտ իմ կարոտ» երգը: Անդրադառնալով երգին՝ «Էմփիրեյ» ռոք-խմբի դաշնակահարուհի, երգի եւ երաժշտության հեղինակ ԳԻՍԱՆԵ ՊԱԼՅԱՆԸ, որը ռոք-խմբի հիմնադիրներից կիթառահար Կարեն Արզումանյանի կինն է, սոցցանցում նշել է. «Այս երգով մենք փորձեցինք նայել Հայաստանին այստեղ էլ չապրող մեր ընկերների աչքերովՍիրում ու կարոտում ենք բոլորիդ... Եթե հավանեցիք մեր երգը, կիսվեք Ձեր էջերին...»:

Ապրիլյան պատերազմի մասնակից Խաչենցը նկարահանում է իր առաջին տեսահոլովակը

Ի դեպ, երգի առաջին իսկ արձագանքներն ավելի քան հուզիչ են: Այն, իսկապես, դիպել է սփյուռքահայերի սրտերից, որոնցից ֆրանսիաբնակ Մելինան գրել է. «Դողալով, կարոտելով, սիրելով ու ապրելով լսեցի: Շնորհակալ եմ EMPYRAY-ին նմանը չունեցող երգի համար: Ձեզ մոտ ստացվեց Հայաստանին նայել էդտեղ էլ չապրող հայի աչքերով…»: Իսկ վրաստանաբնակ Մարիան ընդգծել է. «EMPYRAY-ը հերթական անգամ ապացուցեց, որ իրական զգացմունքը երգի հոգին է: Երբեք Հայաստանին նվիրված երգեր չեմ սիրել ու լսել, բայց EMPYRAY-ն իր հրաշք աշխատանքով սեր է առաջացնում անգամ այն բանի մեջ, որը երբեք քոնը չի եղել: Շնորհակալ եմ՝ այս իրական ու հուզիչ աշխատանքի համար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА