ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի վերաբերյալ հայկական կողմը միշտ վարել է պասիվ քաղաքակնություն

03.02.2018 18:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի վերաբերյալ հայկական կողմը միշտ վարել է պասիվ քաղաքակնություն

1988 թվականին Սումգայիթում եւ 1990 թվականին Բաքվում ադրբեջանական իշխանությունների հովանավորությամբ եւ իմացությամբ հայերի նկատմամբ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ, որոնք մինչ օրս չեն ստացել քաղաքական գնահատական:  

Մովսես Հակոբյանը կրկին պաշտոն ունի

«Իրավունքը» Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ինչու մինչ օրես ՀՀ ազգային ժողովում չի ներկայացվում նախագիծ, որով Սումգայիթյան եւ Բաքվի ջարդերը կճանաչվեն որպես Ցեղասպանություն:
«Այդ դեպքերը ցեղասպանական քաղաքականության արտահայտություն էին, քանի որ զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս ընթացքում հայկական կողմը միշտ վարել է կրավորական քաղաքականություն, այն կոնցեպտը, որը պետք է ներկայացված լինի աշխարհին եւ միջազգային կառույցներին, առ այսօր չկա, այսինքն` ամբողջական չկա: Վերջերս, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ԵԽԽՎ-ում եւ պատասխանեց թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների հարցերին: Իհարկե, շատ ուրախացա, որ մեր նախագահի պատասխանները հստակ էին, այսինքն` այստեղ քարոզաչական տեսանկյունից ամեն ինչ ճիշտ էր, սակայն հարց է առաջնում, ինչու այսօր, այլ ոչ թե 10 կամ 20 տարի առաջ: Ինչ դժվար էր նույն այդ պատասխաները հնչեցնել ավելի վաղ: Համոզված եմ, որ այլեւս ադրբեջանցիներն այդ նույն ձեւով չէին ասելու Խոջալուի ցեղասպանություն եւ այլն»,-փաստեց Արամ Սարգսյանը: Ըստ նրա, Բաքվից ու Սումգայիթից բացի եղել է նաեւ Կիրովաբադի ջարդեր. «Այստեղ հավելենք նաեւ Նախիջեւանը, որ Խորհրդային Միության տարիներին ենթարկվել է Սպիտակ Ցեղասպանության եւ հայ բնակչությանն այնտեղից հեռացրել են: Եթե մինչեւ այժմ մենք հակիրճ եւ ամբողջական կոնցեպտ ներկայացնեինք եւ դիվանագիտական նոտայով ուղարկեինք բոլոր երկրներին, մարդիկ կիմանային այդ ամենի մասին, ոմանք համաձայն կլինեն, ոմանք` ոչ: Սակայն աշխարհը կիմանար, թե ինչու է Հայաստանը այս ամենի համար նման կռիվ տալիս`չենք արել»,-եզրափակեց Ա. Սարգսյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА