ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելք» դաշինքում ներքին հակասությունները «ջրի երես են» դուրս գալիս

13.02.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ելք» դաշինքում ներքին հակասությունները «ջրի երես են» դուրս գալիս

Դաշինքավորված ԱԺ «Ելք» խմբակցությունում օր օրի ավելի է ակնհայտ դառնում ներքին անհամաձայնությունները, եւ եթե այս դեպքում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» դիտորդի դերում է, ապա «Լուսավոր Հայաստան» ու Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները միմյանց այլեւս չեն հանդուրժում: Ընդ որում` այս ամենն այլեւս հանրությունից չեն թաքցնում ԱԺ «Ելք» խմբակցության «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ու Հանրապետություն կուսակցությունով «Ելքում» հայտնված Արտակ Զեյնալյանը: Եթե նախորդ ամիս ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում էր Է. Մարուքյանը դեմ քվեարկում Արտակ Զեյնալյանի «Սահմանադրական դատարանի» մասին օրենքի նախագծում դատական ծախսերի փոխհատուցման դրույթ ավելացնելու առաջարկին, ապա այն մեկնաբանում է որպես սխալմունք, ապա այժմ պարոնայք ընդդիմադիրները միմյանց սկսել են հակասել ԱԺ ամբիոնից:

Նիկոլ Փաշինյանը Արարատի փոխմարզպետ է նշանակել

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ Ա. Զեյնալյանը խորհրդարանական ամբիոնից խոսեց, թե պետք չէ ներելու համար սպասել, որ դատապարտյալը խնդրագիր գրի: Ավելին` նրա գնահատմամբ` պետք է հանել ներման շնորհվածի վրայից դատվածությունը: Մինչդեռ այս տեսակետին նույնիսկ հերթ չհասավ, որ քաղաքական մեծամասնությունը պատասխաներ, դրան դեմ էր հենց ինքը` Էդմոն Մարուքյանը, ինչի մասին նույն ամբիոնից շեշտեց. «Գործընկերներիս այն առաջարկին, որ պետք է խնդրագիր չներկայացվի, նաեւ պետք է դատվածությունն էլ հանվի, համաձայն չեմ: Կարծում եմ` խնդրագիրը կարեւոր է, որովհետեւ լուրջ հանգամանքներ կան, որ օրենսդրությամբ նախատեսվում է եւ պետք է քննարկման առարկա դառնան: Ինչ վերաբերում է դատվածությունը հանելուն, ապա կարծում եմ` սա էլ սխալ կլինի, որովհետեւ վերջին հաշվով քաղաքացին, որը դատվածություն ունի, եւ թեկուզ ներվել է, եւ քաղաքացին, որը երբեւէ դատվածություն չի ունեցել, նրանք պետք է տարբերվեն»:

Ինչեւէ, թե ինչ սեւ կատու է անցել «Լուսավոր Հայաստանի» եւ Հանրապետություն կուսակցության միջեւ, դժվար է ասել, բայց այն, որ ԼՀ-ականները դեռեւս խորհրդարանական ընտրությունների ժամանակ էին Հանրապետություն կուսակցության նախագահ Արմեն Սարգսյանին մի կերպ հանդուրժում, առնվազն նկատելի էր նախընտրական քարոզարշավի ժամանակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА