ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկ շաբաթւմ ԱԻՆ-ը գրանցել է 254 դեպք, որից 109-ը՝ արտակարգ

19.02.2018 14:03 ԹԵՄԱ
Մեկ շաբաթւմ ԱԻՆ-ը գրանցել է 254 դեպք, որից 109-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 254 դեպք, որից 109-ը՝ արտակարգ:

Հնարավոր է ՀՀԿ-ն քաղաքապետի իր թեկնածուն չունենա

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 104 կենցաղային կանչ,  53 հրդեհ, 36 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 2 եւ տուժել 59 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյուքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 23 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 48 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 27 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ թունավորման 8 դեպք, որի հետեւանքով տուժել է 11 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА