ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Facebook-ում կհայտնվեն եռաչափ նկարներ

22.02.2018 09:43 ԹԵՄԱ
Facebook-ում կհայտնվեն եռաչափ նկարներ

Facebook սոցցանցը փորձարկում է եռաչափ պատկերներ՝ նորությունների ժապավենում։ Այս մասին հայտնել են մշակողները պաշտոնական բլոգում։ Սոցցանցի օգտատերերը կարող են ներբեռնել եռաչափ պատկերներ և պտտել դրանք։

Հայ տանկիստները բիաթլոնում պահպանում են առաջատար դիրքերը. Լուսանկարներ

Ընկերությունը պատկերների նոր ձևաչափ է փորձարկում։ Ենթադրաբար, glTF 2.0 ձևաչափի ֆայլերի աջակցությունը կդառնա նոր մարկետինգային քայլ։ Պատկերը կարձագանքի մկնիկի կամ մատների շարժումներին և կպտտվի։

Հաղորդվում է նաև, որ սոցցանցը գործընկերային համաձայնագրեր կկնքի կողմնակի հավելվածներում ստեղծված եռաչափ նկարների ինտեգրման համար։ Կա հավանականություն, որ առաջին գործընկերներից մեկը կդառնա Sony-ն։ Ստացվում է, որ ընկերության սմարթֆոնների օգտատերերը կարող են ներբեռնել եռաչափ նկարներ՝ ստեղծված արտադրողի 3D Creator հավելվածում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА