ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախկին կնոջը մետաղյա ափսեով բազմաթիվ հարվածներ է հասցրել. տղամարդը դատապարտվել է տուգանքի

25.02.2018 12:46 ԻՐԱՎՈՒՆՔ
Նախկին կնոջը մետաղյա ափսեով բազմաթիվ հարվածներ է հասցրել. տղամարդը դատապարտվել է տուգանքի

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Ծեծը, և նրա նկատմամբ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի` 50.000 ՀՀ դրամի, չափով:

Նախկին պատգամավորի որդուն դատարանը սնանկ է ճանաչել

Դատավճռով իրեղեն ապացույց ճանաչված և գործին կցված մետաղական ափսեն պետք է հանձնվի տուժողի տնօրինությանը:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը 2017 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, իրենց տանը, նախկին կնոջը մեղադրելով իրենից ամուսնալուծվելու և իր կյանքը «խորտակելու» մեջ՝ կենցաղային հողի վրա, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում քաշել է նրա մազերից, վայր գցել գետնին, ապա մետաղյա ափսեով դիտավորությամբ բազմաթիվ անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին՝ իր հիշյալ գործողություններով կնոջը պատճառել է ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք՝ աջ դաստակի 5-րդ մատի արյունազեղում՝ ծեծի ենթարկել կնոջը:

Նախաքննության մարմնի կողմից տղամարդու առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքով կնոջ նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ վնաս պատճառած արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելու հիմքով:

Մինչև դատաքննությունն սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանի որոշմամբ գործը քննվել է արագացված կարգով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА