ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ

25.02.2018 18:28 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ

Սույն թվականի փետրվարի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 25-ին ժամը 13:02-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.730 և արևմտյան երկայնության 45.110 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի, Ելփին գյուղից 8 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում է Արտակար իրավիճակների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Չիվա և Ելփին գյուղերում՝  3-4 բալ, իսկ Եղեգնաձոր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Վայոց ձորի մարզի Հեր-Հեր գյուղի մոտակայքում բռնկված խոշոր հրդեհը դեռ չի մարվել. դեպքի վայրում է 20 փրկարար

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА