ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրքմենչայի պայմանագրով հայության համար բարենպաստ իրավիճակ ստեղծվեց»

05.03.2018 17:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Թուրքմենչայի պայմանագրով հայության համար բարենպաստ իրավիճակ ստեղծվեց»

Վաղը` Երեւանում, 10:30 Գրիբոեդովի արձանի մոտ, ապա մարտի 7-ին Գյումրիում տեղի կունենա Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված միջոցառումներ, որին կմասնակցեն ինչպես տեղական, այնպես էլ ՌԴ-ից ժամանած քաղաքագետներ, պատմաբաններ, գիտնականներ եւ քաղաքական գործիչներ: Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ կնքված Թուրքմենչայի պայմանագրի պատմական նշանակության մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ. պրոֆեսոր ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Հանգիստ թողեք մեր Ռոբերտին ու մյուս տղաներին. Մառոզ

– Պետք է նշեմ, որ այս պայմանագրով հայության համար ստեղծվեց բարենպաստ իրավիճակ զարգանալու` ե՛ւ տնտեսապես, ե՛ւ մշակութային առումով: Շատ կարեւոր է, որ այդ պայմանագրի արդյունքում եւ դրան հետեւած տարբեր ռուսական կողմի միջոցառումներով հայությունը տարածաշրջանում արդեն բազմապատկվել էր ու շատ ավելի մեծ տոկոս էր կազմում, քան մնացած այլ ժողովուրդներն Անդրկովկասում ու Արեւելյան Հայաստանում: Թուրքմենչայի պայմանագրով ռուսական կայսրության կազմում Արեւելյան Հայաստանի Երեւանի նահանգի, Նախիջեւանի, Օրդուբադի հայտնվելը հնարավորություն տվեց այս տարածքում հայությանը էլ ավելի համախմբվելու: Նաեւ արտասահմանում` սփյուռքում հայ գաղթավայրերում գտնվող հայությունը նույնպես իր ուշադրությունը սեւեռեց դեպի Ռուսաստան, եւ հայ-ռուսական հարաբերությունները շատ բարձր մակարդակի հասան: Գնահատելով Թուրքմենչայի պայմանագրի պատմական նշանակությունը` կարծում եմ` հայությունը հնարավորություն ստացավ Արեւելյան Հայաստանում համախմբվել եւ, ի վերջո, 1918 թվականի մայիսին ստեղծել Հայաստանի առաջին հանրապետությունը` գրեթե այն տարածքներում, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցան ռուսական կայսրության կազմին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն կարդացե՛ք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА