ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անելանելի վիճակ Զովունիում. նախկին գյուղապետը եզդիների գերեզմանը վաճառել է իր որդուն. «Ժողովուրդ»

06.03.2018 11:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Անելանելի վիճակ Զովունիում. նախկին գյուղապետը եզդիների գերեզմանը վաճառել է իր որդուն. «Ժողովուրդ»

«ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի` ազգությամբ եզդի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ. «Ժողովուրդ»թերթի հետ զրույցում Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը պատմել է, որ Զովունիում եզդիներն ունեցել են իրենց գերեզմանը, որը, սակայն, նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը պաշտոնավարման վերջին ընթացքում վաճառել է իր որդուն:

«Քննության պրոցեսը գնում է, կավարտվի, ամբողջ ինֆորմացիան կստանաք». Նազիկ Ամիրյան. «Ժողովուրդ»

Ու հիմա եզդիները, որ իրենց օրենքներով պետք է հանգուցյալին հուղարկավորեն ազգային գերեզմանում, մարդկանց թաղելու տեղ չունեն. «Մեր եզդիները գնացել են գյուղապետարան, ուսումնասիրել են փաստաթղթերը, ու պարզվել է, որ այդ տարածքը հիմա նախկին գյուղապետի որդու անունով է»,- ասել է Թամոյանը:

Այս ընթացքում գյուղում խոսակցություններ են պտտվում, որ Ավետիսյանների ընտանիքը մտադիր է կլորիկ գումարով այդ հողամասը վաճառել եզդիներին:

Ս. Ավետիսյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, քանի որ երեկ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Ահա, թե ինչպես են իշխանությունները հարգում ազգային փոքրամասնությունների իրավունքները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА