ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

07.03.2018 12:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի

Կարապետյանը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 6-ին, Սիրիայի Հմեյմիմ բազայում վայրէջքի ժամանակ կործանվել է ռուսական ԱՆ-26 տրանսպորտային ինքնաթիռը։ Նախնական տվյալով` մահացել են 26 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները։


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА