ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

07.03.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ո՞ՒՐ Ա ԱՅՆՏԵՂ ՏՂԱՄԱՐԴ (ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՐԱՎՈՐ ԴԻՄԵԼ Է ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ իրոք Փաշինյանը դիմել է գլխավոր դատախազին, բայց ոչ թե Քոչարյանին մարտի մեկի գործով հարցաքննելու, այլ վիճարկելու վերջինիս տարիներ առաջ ասված «միակ տղամարդ» լինելու հայտարարությունը:

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ` ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ (ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՆՈՒՄ Է. ԴԵՂԵՐԻ ԲԱՑԹՈՂՆԵԼՈՒ ՆՈՐ ԿԱՐԳԸ ԱՊՕՐԻՆԻ Է, ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Դեղերի գրասենյակը մեռավ, ընկերներ, թռանք...

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ (ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԽԱՐԴՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ ԲԱՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից հայտնում են, որ իրենք էլ որոշել են հայաստանյան տնտեսագիտական համալսարանnերում հակաշուլլերության բաժին բացել, որպեսզի այդ կերպ կարողանան առկա գործարար շուլլերներին ստվերից հանել:

 

 

 

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ`ԲԱՐԵՐԱՐ ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ (ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Друг, у тебя добрые глаза, меня увольняют, помоги..!

 

ՀԱՅԻ ԽԱՍՅԱԹ (ԳՅՈՒՄՐԻ ՄԵԿՆՈՂ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ԱՆՎՃԱՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Թող դագաղը ձրի լինի, կես մետր էլ թող կարճ լինի…

 

ԲՀԿ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԸ

Կառուցենք եւ պահպանենք Ազգային ժողովի ընդդիմադիր համամասնությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА