ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանցի պատմաբանների համար խորթ չէ պատմություն կեղծելու հատկությունը».Կ. Խաչատրյան

08.03.2018 17:58 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ադրբեջանցի պատմաբանների համար խորթ չէ պատմություն կեղծելու հատկությունը».Կ. Խաչատրյան

Այս տարի լրանում է Թուրքմենչիայի պայմանագրի 190-ամյակը: 1828 թվականին կնքնված պայմանագրով Արեւելյան Հայաստանի զգալի մասն անցավ ռուսական կայսրության տիրապետության տակ:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոցենտ, պրոֆեսոր ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ խոսքով` 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմն ավարտվեց ռուսների փայլուն հաղթանակով. «Պատերազմում Ռուսաստանը Պարսկաստանին պարտադրեց Թուքմենչիայում կնքել մի պայմանագիր, որով Արեւելյան Հայաստանի մեծ մասը անցնում էր ռուսական կայսրության կազմում: Արեւելյան Հայաստանում համախմբվեց նաեւ հայությունը, ինչը նպաստեց որպեսզի 1918 թվականին մենք ունենանք  ՀՀ Առաջին հանրապետությունը: Սա չափազանցություն չէ, այո Առաջին հանրապետությունը հռչակվեց այն տարածքներում, որոնք Թուրքմենչիայի պայմանագրով անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Հենց այդ տարիներին էլ ստեղծվեց հայկական մարզը, որը հայոց պետականության նշան էր եւ ի վերջո ստեղծվեց Առաջին հանրապետությունը, որին փոխարինեց երկրորդը»,-նշեց Կարեն Խաչատրյանը: Ըստ նրա, Հայաստանի հարեւաններն այլ կերպ են վերաբերում Թուրքմենչիայի պայմանագրին: Ադրբեջանցի պատմաբաններն իրենց հարցազրույցներում ու աշխատություններում նշում են, որ Թուրքմենչիայի պայմանագրով Ռուսաստանին անցան Ադրբեջանի «տարածքները». «Ադրբեջանցի պատմաբանների համար խորթ չէ պատմություն կեղծելու հատկությունը: Այս առումով նրանք մեղադրում են Ռուսաստանին, որ նրա օգնությամբ հայերն այստեղ համախմբվեցին եւ ունեցան պետականություն: Հայ պատմաբաններս պետք է առավել ուշադիր լինենք եւ գնահատենք Թուրքմենչիայի պայմանագիրը, որը հնարավորություն տվեց հայությանը համախմբվել եւ ստեղծել պետականություն»,-փաստեց Կ. Խաչատրյանը:

Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА