o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինչ նա լողում է փողերի մեջ, ես ապրելու տեղ չունեմ. Մրայա Քերիի քույրը

03.04.2018 16:35 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մինչ նա լողում է փողերի մեջ, ես ապրելու տեղ չունեմ. Մրայա Քերիի քույրը

Մրայա Քերիի 56-ամյա քույրը՝ Էլիսոնը, ով հիվանդ է ՄԻԱՎ-ով, հայտարարել է, որ իր ընտանիքի անդամներից ոչ մեկը չի աջակցում իրեն: Այս մասին գրում է The Sun պարբերականը:

Фото © Соцсети

Ամերիկացին նիհարել է 240 կգ-ով, երբ իմացել է, որ իրեն կես տարի է մնացել ապրելու (լուսանկարներ)

2016 թվականին կինը կորցրել է բնակարանն ու ունեցվածքը և այժմ կարող է իրեն թույլ տալ միայն նորմալ սնվել, վճարել հաշիվներն ու գոյատևել թոշակի հաշվին:

Фото © Соцсети

Էլիսոնի գրեթե բոլոր ատամները հեռացված են, իսկ պրոթեզի համար նրան շուրջ 3000 դոլար է անհրաժեշտ: Դա շատ մեծ գումար է նրա համար, իսկ օգնության ձեռք նրան ոչ ոք չի մեկնում, նույնիսկ որդին:

Фото © Соцсети

Էլիսոնի խոսքով՝ երբ ավելի երիտասարդ էր, հոգ էր տանում Մրայայի մասին: Իսկ այժմ նա փորձում է չչարանալ՝ տեսնելով իր քրոջ դղյակներն ու անձնայան օդանավերը: 

«Նա հավանաբար իր շների վրա շաբաթական ավելի շատ գումար է ծախսում, քան ես մեկ տարում»,- նշել է Էլիսոնը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА