o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԻԵԴ-ում Բաքվի իշխանությունները կոռուպցիոն սխեմաներ են մշակում»

20.04.2018 17:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՄԻԵԴ-ում Բաքվի իշխանությունները կոռուպցիոն սխեմաներ են մշակում»

Երեւան Էքսպո կենտրոնում  «InTour Expo» եւ «SportWay» ցուցահանդեսների բացման արարողությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում 7 ամիս Ադրբեջանում դատապարտված ՌԴ եւ Իսարյելի քաղաքացիբլոգեր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՊՇԻՆՆ անդրադարձավ ադրբեջանական քաղաքականությանը: Ըստ բլոգերի, Բաքվի պաշտոնական իշխանությունները կոռուպցիոն սխեմաներ են մշակում ՄԻԵԴ-ում, որտեղ ինքը հայց է ներկայացրել: Պարզվում է՝ Ադրբեջանը շարունակում է զգալի ռեսուրսներ ծախսել՝ պայքարելով ռուս-իրսայելական ծագմամբ բլոգելի դեմ լոբինգ իրականացնելով:

Փաշինյանի առաջ քաշած բանաձեւը գոյություն չունի

- Երեք օրից ես պետք է լինեմ Ստրասբուրգում, որտեղ ելույթ եմ ունենալու ԵԽԽՎ-ում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեմայով: ՄԻԵԴ-ում հայց է ներկայացվել մի քանի ամիս առաջ: Բայց գործի վարույթն ընդունելու համար պետք է մեկ կամ գուցե երկու տարի: Ես մեղադրանք եմ ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների ոտնահարման, սպանության փորձի, անօրինական կալանքի եւ ազատազրկման համար: Պատրաստվում եմ այնտեղ պատմել մեկուսարանում յոթամսյա ազատազրկման, ահաբեկման, մայրիկիս ծննդյան օրն իմ վրա հարձակման մասին, որի հետեւանքով կոտրեցին ատամներս, կողոսկրերս, հասցրեցին անգիտակից վիճակի ու պարանոցից կախեցին զուգարանում, որ հետո ասեն, թե ինքնասպան եմ եղել: 

- Դուք գիտեք, որ պաշտոնական Բաքուն այսօր էլ ուշիուշով հետեւում է Ձեր քայլերին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ես շատ լավ հասկանում եմ, որ իրենք մոնիթորինգ են անցկացնում, թե ես ինչ եմ գրում ու խոսում: Իրենք պետք է գնահատեն այդ ամենը, որպեսզի կարողանան արձագանքել իմ խոսքերին: Կարծում եմ՝ ինչքան շատ ռեսուրս իրենք ծախսեն իմ դեմ պայքարելով, այնքան քիչ գումար կկարողանան ծախսել զենք գնելու վրա: Ադրբեջանում նաեւ աշխատանք է տարվում Եվրամիությունում որոշակի լոբինգ իրականացնելով, որպեսզի խանգարեն իմ մասնակցությունը տարբեր կոնֆերանսներին, որոնք պետք է անցկացնեմ այնտեղ եւ ԱՄՆ-ում: Հնարավոր է՝ նրանք փորձում են կոռուպցիոն սխեմա մշակել ՄԻԵԴ-ում եւ ես գիտեմ, որ իրենք դրանով զբաղվում են: Բայց լիահույս եմ, որ կկարողանամ խանգարել իրենց ծրագրերին: Հիշեցնեմ, որ ես Բաքու հայտնվել եմ օրինական ճանապարհով՝ ուկրաինական անձնագրով:

- Առհասարակ, ի՞նչ կպատմեք ադրբեջանական պետության մասին:

-  Ես հայտնվեցի դաժան, տոտալիտար պետությունում, որը ղեկավարվում էր կլանների կողմից, որոնք պայքարում ու փորձում են իրար հեռացնել իշխանությունից՝ հանուն նավթի: Հասկանում եմ, որ ինձ փորձում էին օգտագործել՝ ներքին պայքարի եւ Իլհամ Ալիեւի իմիջի ամրապնդման համար: Նրանք ուզում էին ցույց տալ, որ նա ուժեղ լիդեր է, որը կարող է չհարգել Ռուսաստանին, Իսրայելին եւ Եվրամիությանը:

- Ի դեպ, պատրասվո՞ւմ եք կրկին այցելել Արցախ:

- Այս անգամ ճանպարհորդություն Արցախ չի նախատեսվում:

Հիշեցնենք, որ ռուս-իրսայելական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր Լապշինն իր միկրոբլոգում բազմիցս քննադատության է ենթարկել Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ Արցախ այցելելու համար մարդկանց հետապնդելու վերաբերյալ: Բլոգերի անունը արդեն 2011 թվականին Արցախ այցելելու համար հայտնվել էր Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Իսկ 2017 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով նա ձերբակալվել էր եւ արտահանձնվել, ինչը միջազգային լայն արձագանք գտավ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА