ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաշինգտոնը փորձում է Սիրիայում թուլացնել ռուս-իրանական ռազմաքաղաքական դիրքերը

21.04.2018 18:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վաշինգտոնը փորձում է Սիրիայում թուլացնել ռուս-իրանական ռազմաքաղաքական դիրքերը

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքակն հետազոտությունների ղեկավար, փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ խոսքով` օրերս ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել Սիրիայում տիրող իրադրության վերաբերյալ հաշվետվություն.«Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ռուսաստանցի վարձկանները հարձակվել են Սիրիայում տեղակայված ամերիկյան զինված ուժերի վրա, ինչը ըստ զեկուցողի, բարձրացնում է Արեւմուտքի հետ ՌԴ հակամարտության ռիսկը, եւ որ ՌԴ նպատակը Սիրիայի ժողովրդի անվտանգության, տարածաշրջանի կայունության ապահովումը չէ, այլ ՌԴ շահերը՝ հաստատվելու այդ տարածաշրջանում։ Պետքարտուղարի օգնականը, սակայն, այդպես էլ չի հստակեցրել, թե որտեղ եւ երբ է իրականացվել այդ հարձակումը։  Հարցի առնչությամբ նշեմ, որ նման քայլերով Վաշինգտոնը փորձում է նախ միջազգային իրավաքաղաքական հարթությունում թուլացնել Ռուսաստանի հեղինակությունը, լեգիտիմացնել ամերիկյան ռազմական հարվածները Սիրիային, ինչպես նաեւ հող նապատրաստել Սիրիայում ռուս-իրանական ռազմաքաղաքական դիրքերի թուլացման՝ Վաշինգտոնի հետագա քաղաքական, ռազմաքակաքական ու տնտեսական ուղղվածության ուղղակի եւ միջնորդավորված գործողությունների համար»,-ասում է փորձագետը։

ՈՒՐ ԿՏԱՆԵՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՄՆ-Ի ՍԿՍԱԾ ՆՈՐ ԳԵՐՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА