ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենակ թե չասեք, թե սա էլ էր «հեղափոխական» իշխանությունների ձեռքբերումը

25.05.2018 12:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մենակ թե չասեք, թե սա էլ էր «հեղափոխական» իշխանությունների ձեռքբերումը

Հայաստանի համար բավականին կարեւոր փաստի մասին է տեղեկություն տարածել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ըստ նրա. «Կարող ենք արձանագրել եւս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության եւ տրանսպորտի ոլորտների համար: Երեկ Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում եւ քննարկել 2011թ.-ին կնքված «Մաքսային վարչարարության եւ ապրանքի առեւտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառկման մանրամասներ: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձեւավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի եւ շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից: Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի»:

Արդյոք ՀՀԿ–ի և նոր իշխանությունների միջև անդրկուլիսային պայմանավորվածություններ կա՞ն, «Փաստ»

Շատ լավ է, չնայած նկատի ունենանք, որ դեռ օրեր առաջ էր հայտնի, որ մայիսի 24-ին նախատեսված Կարասին-Աբաշիձե հանդիպման ժամանակ այդ պայմանավորվածությունը կլինի:

Սրանով հանդերձ, ուշադրություն դարձնենք նաեւ Տ.Ավինյանի հետեւյալ մտքի վրա. «Համաձայնագրի իրականացման մասին ենք նաեւ զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ»: Ինչ է, փորձում է ակնարկել, որ առանց այդ «զրույցի» հարցը գլուխ չէ՞ր գա, այսինքն, որ այդ պայմանագրում հայաստանյան «հեղափոխական» իշխանությունները ինչ-որ դե՞ր ունեն: Ձերը արեք, նոր սկսեք գլուխ գովել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА