ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները պարզել են, թե ինչու են անքուն գիշերները վնասակար առողջության համար

25.05.2018 14:04 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գիտնականները պարզել են, թե ինչու են անքուն գիշերները վնասակար առողջության համար

Ընդամենը մի քանի անքուն գիշերը կարող է խախտել  ավելի քան հարյուր զանազան սպիտակուցների  «ներքին ժամացույցը»՝ այդ թվում միացությունների, որոնք կապակցված են նյութափոխանակության ու արյան մեջ շաքարի պարունակության հետ։ Նման եզրակացության են հանգել Բոուլդերի համալսարանի հետազոտողները։ Նրանց աշխատությունը հրապարակվել է PNAS ամսագրում ։

ԱՆ հորդորներ է տվել սննդային թունավորումներից խուսափելու համար

Գիտնականները փորձին ներգրավել են մինչև 30 տարեկան վեց առողջ տղամարդու։ Նրանք վեց օր են անցկացրել բժիշկների հսկողության տակ՝ ֆիքսվել է նրանց ակտիվությունը, սննդակարգը, քունն ու նրանց ստացած լույսի քանակը։ Առաջին երկու օրերին մասնակիցները ապրում էին սովորական ռեժիմով, հետո նրանց աստիճանաբար հակառակ ռեժիմին են անցկացրել՝ ակտիվություն ու սնունդ գիշերային ժամերին, ութ ժամ քուն՝ ցերեկային ժամերին ։

Յուրաքանչյուր չորս ժամը մեկ մասնագետները տղամարդկանցից արյան անալիզ են վերցրել։ Բոուլդերի համալսարանում մշակված սարքը նրանց թույլ է տվել իմանալ ավելի քան հազար սպիտակուցների աշխատանքի «ռեժիմը»։ Պարզվել է, որ ռեժիմի փոփոխությունը հանգեցնում է դեֆորմացիաների 129 միացություններում։

Օրինակ, դրանցից էր գլյուկագոնը, որը լյարդին դրդում է ավելի շատ շաքար ուղարկել արյան հոսք։ Հետազոտությունը ցույց է տվել, որ գիշերն արթուն լինելու դեպքում այդ պրոցեսը հասնում է առավելագույն ակտիվության։ Այդ մեխանիզմը թույլ է տալիս բացատրել, թե ինչու են գիշերային հերթափոխներով  աշխատողները միջինն ավելի հաճախ հիվանդանում դիաբետով, քան ստանդարտ ռեժիմով աշխատող մարդիկ։

«Դա խոսում է այն մասին, որ ջեթ-լագը կամ մի քանի գիշեր աշխատանքն  ունակ են արագ փոխել մարդու ֆիզիոլոգիան,ընդ որում երկարաժամկետ հեռանկարում դա կարող է առողջությանը լուրջ վնաս հասցնել»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը, Բոուլդերի համալսարանի քրոնոբիոլոգիայի ու քնի հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Քեննեթ Ռայթը։  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА