o C     27. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շիրակ Թորոսյանը միայնակ պատրաստվում է ընտրությունների

30.05.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Շիրակ Թորոսյանը միայնակ պատրաստվում է ընտրությունների

ԱԺ ՀՀԿ խմբակցության որոշմամբ եւ նաեւ իր դիմումի համաձայն` երեկ Հանրապետական խմբակցությունից դուրս եկավ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական ՀԿ նախագահ, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ: Այս որոշումից հետո առիթ ունեցանք զրուցելու նրա հետ եւ մանրամասներ պարզելու իր հետագա քաղաքական ապագայի մասին:

Երեանի քարուքանդ փողոցները «այո» են քարոզում (Տեսանյութ)

- Հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաեւ իմ քաղաքական թիմի` «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը` այլեւս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում եւ հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից` շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր:

– Փաստորեն, մտադիր չե՞ք պատգամավորական մանդատը վայր դնել:

– Մանդատը վայր դնելը բացառվում է, որովհետեւ այդ մանդատը հազարավոր ընտրողների համար է, նրանց է ծառայել եւ շարունակելու է ծառայել:

– Բայց չէ՞ որ ՀՀԿ ցուցակով եք անցել խորհրդարան, եւ կարելի է նաեւ ասել, որ ՀՀԿ-ի շնորհիվ եք պատգամավոր դարձել...

– Ես խորհրդարանում եմ հազարավոր ընտրողների շնորհիվ, հենց այնպես ոչինչ չի լինում:

– Իսկ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին հնարավո՞ր է միանաք որեւէ այլ քաղաքական ուժի:

– Մենք այս պահին, որպես քաղաքական միավոր, քննարկում ենք ցանկացած զարգացման սցենար, որոնցից մեկը ինքնուրույն գնալու սցենարն է` առանձին ընտրությունների մասնակցելով:

– Մինչ այդ խորհրդարանում ո՞ր քաղաքական ուժի հետ եք համագործակցելու:

– Որպես անկախ պատգամավոր, այժմ լինելու եմ իմ խղճի եւ ժողովրդական լայն զանգվածների տրամադրությունների հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА