ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տաշիր գրուպը» խոստում է տվել ու անցել ընդհատակ

20.06.2018 22:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Տաշիր գրուպը» խոստում է տվել ու անցել ընդհատակ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կրկին կանգնած է խնդրի առաջ: Թատրոնն իր ստեղծման օրից` 1931 թվականից ի վեր հիմնովին չի վերանորոգվել: Թեպետ տարեսկզբին թատրոնի տնօրեն, դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը տեղեկացրել էր, որ «Տաշիր գրուպ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի աջակցությամբ 2018 թվականին թատրոնը կվերանորոգվի ու արդեն նոյեմբերին իր դռները կբացի հանդիսականի առջեւ, սակայն, այսօր այդ հարցը մշուշոտ է: Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆՆ «Իրավունքին» տեղեկացրեց, որ թատրոնի վերանորոգումը կասկածի տակ է:

«Դվին» հյուրանոցի հետ Կոբզոնի կապը բացահայտվեց նրա մահից հետո

«ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ` ԱՅԴ ԽՈՍՏՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԻ»

- Վերջերս, ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը իր մոտ էր հրավիրել թատրոնների ղեկավարներին` գանձապետարաններին վերաբերող կարեւոր հարցով: Ես չէի ասի, թե դա ամենահրատապ հարցն է, ի վերջո, ֆինանսներից բան չեմ հասկանում, բայց եթե այդտեղից են սկսել, ուրեմն` երեւի թե կարեւոր է, բայց կարծում եմ` արդեն ժամանակն է, որ նախարարը հանդիպումներ կազմակերպի ըստ թատրոնների` առանձին-առանձին, որովհետեւ բոլոր թատրոնները մեծ խնդիրներ ունեն: Օրինակ` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը: Անցյալ տարի որոշվեց, որ 2018 թվականին պետք է թատրոնն անպայման վերանորոգվի, որովհետեւ շենքը խայտառակ վիճակում է: Վերանորոգման խոստումը տվել էր «Տաշիր գրուպ» ընկերությունը, ի դեմս Կարեն Կարապետյանի, բայց երբ երկրում հիմնովին ամեն ինչ փոխվեց` «Տաշիրը» լռում է, մենք անորոշ վիճակում ենք, չգիտենք` կկայանա վերանորոգումը, թե` ոչ: Նույնիսկ` չենք կարողանում կապ հաստատել: Անցյալ տարի թատրոնի տնօրենը իր ուժերի սահմաններում կարողացավ լուծել կտուրի հարցը, դա եւս շատ կարեւոր էր: Հիմա Վանաձորում հորդառատ անձրեւներ են, բայց մենք հանգիստ, խաղաղ կարողանում ենք փորձեր անել: Մեր թատրոնի ծրագրերը կազմել ենք տարվա սկզբին, ըստ այն վիճակի, որ թատրոնի շենքը պետք է 6-8 ամսով վերանորոգման կանգնի: Հիմա անորոշ վիճակում ենք, ի վերջո, հովանավորությունը ոչ պաշտոն պետք է ճանաչի, ոչ էլ` ինչ-որ  դիրքորոշումներ, խոստացել են` այդ խոստումը պետք է իրականացվի:

- Պարոն Շահվերդյան, պարզապես խոստո՞ւմ է եղել, թե կնքված  համաձայնագիր կամ պայմանագիր ունեք «Տաշիր գրուպի» հետ:

- Որքան գիտեմ, այո, ստորագրվել է, գուցե եւ սխալվում եմ այս պահին, բայց փաստ է` եղել է շատ հստակ խոստում, այն աստիճանի, որ արդեն թատրոնի գույքը մի տեղից տարել ենք մեկ ուրիշ տեղ, քաոսային վիճակ է ստեղծվել թատրոնում: Եթե իմանանք, որ չի լինելու, մենք մեր ծրագրերը կփոխենք ու կսպասենք ավելի բարենպաստ պայմանների եւ, ի վերջո, գուցե իրոք ուրիշ հովանավոր գտնենք:

«ՏԱՇԻՐԸ» ՀՈՒՍԱԽԱԲ ԱՐԵՑ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ

Դեռեւս մարտի վերջին, թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը «Ազդակ» լրագրողական ակումբում` լրագրողների հետ կայացած հանդիպմանը հույս էր հայտնել, որ վերանորոգված թատրոնն իր դռները կբացի այս տարվա նոյեմբերին: Ըստ նրա, արդեն այդ ժամանակ իրենք հանդիսատեսին ոչ թե ստիպողաբար կբերեն, այլ հանդիսատեսն իր ոտքով կգա թատրոն. «1931 թվականին է ստեղծվել Վանաձորի թատրոնը, եւ կարելի է ասել, որպես այդպիսին, հիմնանորոգում չի եղել: Ճիշտ է, պատուհանները փոխված են, բայց սարսափելի  վիճակ է հարդարասենյակներում, բեմում, դահլիճում` աթոռներ ունենք, որոնց համար չենք կարողանում տոմս վաճառել, որովհետեւ ծալվում են առաջ, անհարմարություն է առաջացնում հանդիսատեսի համար, ինչն էլ դժգոհության առիթ է հանդիսանում: Բայց, ասեմ` ամիսը դեռ պարզ չէ , բայց այս տարի թատրոնը կկանգնի հիմնանորոգման, կարծում եմ` նոյեմբեր ամսին կունենանք հրաշալի հիմնանորոգված, գեղեցիկ թատրոն»:

Մակունցը սխալվեց. Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարին ոչ թե կընտրեն, այլ` կնշանակեն

Այս հանդիպումից 4 ամիս անց, թատրոնը հիմնովին վերանորոգման խոստում տված «Տաշիր գրուպը» թատրոնի ղեկավարության համար անցել է ընդհատակ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА