ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

20.06.2018 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՊԻՊՈՅԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

– Գնա՛, Պիպո, գեդինը լզե, Նիկոլի ոտներուն պաչ արա, նրա վուտի ցիխը լկե... Ո՞վ իս դուն, ի՞նչ իս դուն, ի՞նչ մարթահեսաբումն իս դուն, ի՞նչ անուն ունիս դուն...

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԴԱՇՆԱԿ ԶԱՐԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ «ԵՐԿՐԻ ՇԱԲԱԹԸ» ՀԱՂՈՐԴՈՒՄԸ «ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ» ՈՐԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Փնտրվում է արջին «տուշոնկա» կերցրած դաշնակ, ազդարարողը կստանա դրամական պարգեւ:

ՀՀ վարչապետի գրասենյակ

 

ԱԱԾ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ ձեր տանը խտացրած կաթ կա՞, իսկ ի՞նչ ծագման է այն:

 

ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆԸ` ԻՐԵՆ ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՏԱՆԻՔ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ինչի՞ մնացածի կտուրը որ Ծառուկյանն ա` ամոթ չի, որ իմն ա` ամոթ ա՞:

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ՕՐԵՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Բարեգործություն արա` քից ջուրը…

 

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳԱԶԱՆՆԵՐԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Գազանանոց, գազանանոց, մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում:

 

ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ

Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթը ճանաչվել է հակասահմանադրական նյութ, որը պարունակում է խտրականություն կատուների նկատմամբ եւ տարածում է նրանց հանդեպ ատելություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА