ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 Մանվել Գրիգորյանը ցանկանում է, որպեսզի ընթանա օբյեկտիվ քննություն. փաստաբան

25.06.2018 19:22 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
 Մանվել Գրիգորյանը ցանկանում է, որպեսզի ընթանա օբյեկտիվ քննություն. փաստաբան

«Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, Մանվել Գրիգորյանի փաստաբան  ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ  «Իրավունքի» հետ զրույցում խոսել է Մանվել Գրիգորյանի ցուցմունք տալու, իր անձի հասցեին հնչեցրած քննադատությունների եւ  խոսքի ազատության դեմ ոտնձգությունների շուրջ:

«Հիմա, որ տրանսպորտը չի թանկանում, արդեն օբյեկտիվ չէ». Հ. Մարության

- Հայտնի է, որ ՄԱՆՎԵԼ Գրիգորյանը ցուցմունք է տվել զենք- զինամթերք ձեռք բերելու  եւ խոշոր չափով յուրացումներ կատարելու փաստի շուրջ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ի՞նչ ցուցմունք է տվել, երկու մեղադրանքի վերաբերյալ էլ նա չի՞ ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

- Ելնելով նախաքննության շահերից, ձեռնպահ կմնամ խոսելու քննչական որոշ գործառույթների մասին: Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքներին, ապա նա ոչ միայն այդ մեղադրանքները չի ընդունում , այլեւ ցանկանում է, որպեսզի ընթանա օբյեկտիվ քննություն , որի արդյուքնում նախաքննական մարմինը կկարողանա տալ իր օբյեկտիվ գնահատականը:

- Մ. Գրիգորյանը ԱԺ նախագահին ուղղված իր հայտնի նամակում ասել էր, որ կվերականգնի իր անունը եւ կներկայացնի այնպիսի փաստեր, որոնք կապացուցեն թե ԱԱԾ-ի հայտնաբերածն ինչպես են հայտնվել իրեն պատկանող տարածքում, ներկայացվե՞լ է որեւէ փաստ:

- Ես արդեն ասացի, որ ընթանում է նախաքննություն, բոլոր հարցերի պատասխանները կտա նախաքննությունը: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին ուղղված նամակին, ապա պետք է ասեմ, որ այսօր խորհրդարանում տիրում է այնպիսի մթնոլորտ եւ օբյեկտիվության մասին խոսելը թողնենք  `կապված կլինի Մ. Գրիգորյանի, թե մեկ մեկ այլ անձի հետ: Օբյեկտիվության մասին խոսելը համարում եմ ոչ ճիշտ: Այս դեպքից հետո բոլորը ուրացան ու հեռացան Մ. Գրիգորյանից,  բոլորը սկսեցին մեկ մարդու նման նրան քննադատել: Այո, եթե նրան առաջադրված մեղադրանքն ապացուցվի, ապա այն զազրելի արարք է, անկախ այն հանգամաքնից թե ով է կատարել:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Լ. Բաղդասարյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք,  «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА