o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նարեկ Սարգսյանի հավաքածուն կապ չունի թանգարանի հավաքածուում պահվող ցուցանմուշների հետ

07.07.2018 15:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Նարեկ Սարգսյանի հավաքածուն կապ չունի թանգարանի հավաքածուում պահվող ցուցանմուշների հետ

Վերջին օրերի աղմկահարույց դեպքերի, մասնավորապես հայտնաբերված գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների հետ կապված, Հայաստանի ազգային պատկերասրահը տեղեկացնում է, որ դրանք որևէ առնչություն չունեն թանգարանի հավաքածուում պահվող ցուցանմուշների հետ։

Իշխանությունը ցանկանում էր, որ ՄԻԵԴ-ը արձանագրեր, որ ՍԴ այդ գնահատականների իրավունքը չունի․ Արփինե Հովհաննիսյան

Խնդրում ենք զերծ մնալ անհիմն, չճշտված ու թյուր տեղեկություններ տարածելուց։

Հայաստանի ազգային պատկերասրահ 
 

Նշենք, որ ԱԱԾ-ի խուզարկության ընթացքում Սաշիկ Սարգսյանը հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից, որից հետո հարցաքննվել է ԱԱԾ քննչական վարչությունում: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը:

Քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով

Վերջիններս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА