ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր մանրամասներ Նարեկ Սարգսյանի կողմից Սարյանի նկարները հափշտակելու վերաբերյալ քրեական գործի մասին

15.07.2018 18:15 ՔՐԵԱԿԱՆ
Նոր մանրամասներ Նարեկ Սարգսյանի կողմից Սարյանի նկարները հափշտակելու վերաբերյալ քրեական գործի մասին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործը հարուցվել է դեռևս նախորդ իշխանության օրոք՝ փետրվարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի

Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է նկարիչ Մարտիրոս Սարյանի ազգականից Սարյանի նկարները վերցնելուն և վաճառելուն: Նարեկ Սարգսյանն այդ նկարները վաճառելուց հետո դրանից գոյացած գումարի մի մասը իրեն պետք է պահեր:

Գումարի մյուս մասով համատեղ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու պատրվակով Սարգսյանը Սարյանի ազգականից մինչև 2013թ. վերջերը ստացել է 278.000 ԱՄՆ դոլար արժեքով 14 նկարներ:

Հիշեցնենք, որ այս մասին պաշտոնական հաղորդագրությունը ԱԱԾ-ի կողմից տարածվեց ընդամենը օրեր առաջ, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն էր կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Նշենք նաև, որ ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդման՝ խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից, սակայն հաղորդում տված անձի հետ առերես հարցաքննության ժամանակ Սարյանի ազգականը պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը:

Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА