ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արագած Ախոյանը հակաեկեղեցական շարժման հովանավո՞ր

16.07.2018 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արագած Ախոյանը հակաեկեղեցական շարժման հովանավո՞ր

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են իրենց պայքարը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելու համար: Վերջիներս նախ ներխուժեցին Վեհարան եւ դիմեցին բազմաթիվ անկարգությունների, այնուհետեւ Գնդեվանքում փակեցին կաթողիկոսի ճանապարհը` խանգարելով նրա ազատ տեղաշարժին, որից հետո էլ երբ կաթողիկոսը ստիպված իջել էր մեքենայից ոտքով ճանապարհն անցնելու համար, նախաձեռնության անդամները քաշքշել էին նրան:

Ազգային ժողովը այսօր կնշի հիմնադրամ 100 ամյակը

Լուրեր են շրջանառվում, որ «Վերդարձ» հիմնադրամի նախագահ, նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանն անմիջական կապ ունի Առաքելական եկեղեցու դեմ սկսված այս պայքարի հետ: Ըստ շրջանառվող լուրերի վերջինս գումարային ինչ-որ խնդիրներ ունի կաթողիկոսի հետ, որի համար էլ միացել է նախաձեռնության անդամներին եւ ֆինասնավորում է, որպեսզի նախաձեռնությունը հասնի հաջողության եւ կաթողիկոսը հրաժարական տա:

Լուրի իսկությունը ճշտելու համար զանգահարեցին Ա. Ախոյանին, սակայն մի քանի օր շարունակ մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА