ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը տվել է հակասահմանադրական եւ ապօրինի հրաման

12.09.2018 12:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետը տվել է հակասահմանադրական եւ ապօրինի հրաման

Երեկվա օրը, երբ հրապարակվեց հայտնի խայտառակ ձայնագրություն, որին հետեւեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ոչ պակաս խայտառակ ասուլիսը, այնուհետեւ ՆիկոլՓաշինյանի երեկոյան միտինգը դարձավ ՀՀ սահմանադրության <բռնաբարության> հերթական սեւ օրը: Խախտվեց սահմանադրության 3-րդ հոդվածը, որը հռչակում է. <մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է>: Եվ ապա, <հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք>: Այս հոդվածը խախտել է Նիկոլ Փաշինյանը, երբ տալով Հայաստանի Հանրապետության երկրորդ, երրորդ նախագահների անունները, ինչպես նաեւ մի շարք այլ պաշտոնյաների անուններ, որոնց անվանեց մարդսպաններ ու թալանչիներ՝ առանց դատական վճռի եւ անգամ առանց որեւէ լիազոր պետական մարմնի կողմից մեղադրանք առաջադրելուց: Վերոհիշյալ հոդվածը խախտեց նաեւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, երբ առանց վերոհիշյալ հիմնավորումների խոսում է Ռոբերտ Քոչարյանի եւ Ալեքսանդր Սարգսյանի մասին:

ՀՀ ԱԳՆ-ն եւ վարչապետը փաստացի չհերքեցին Միլսի ասածները

Խախտվել է նաեւ սահմանադրության 4-րդ մասը. <իշխանությունների բաժանման եւ հավասարության սկզբունքը>: Նախ պարզ է դարձել, որ դատական իշխանությունը ենթարկվում է գործադիր իշխանությանը, մասնավորապես դատավորները ԱԱԾ պետից հարցնում են իրենց քայլերի վերաբերյալ, վարչապետը անձամբ որոշում է կալանքի եւ մեղադրանք ներկայացնելու հարցերը: Դա փաստում է հայտնի ձայնագրությունը: Բացի այդ վարչապետը տալիս է անօրինական հրաման ԱԱԾ պետին եւ ոստիկանապետին երկու ժամվա մեջ իրականացնել խուզարկություններ նախորդ իշխանությունների պաշտոնատար անձանց մոտ: Ինչպես հայտնի է խուզարկության համար պետք է լինեն քննությամբ հայտնաբերված հիմքեր եւ համապատասխան մարմինների կողմից տրված սանկցիաներ, այլ ոչ թե վարչապետի կարգադրություններ: Այսպիսով, վարչապետը տվել է հակասահմանադրական եւ ապօրինի հրաման: 

Խախտվել է նաեւ սահմանադրության 6-րդ հոդվածը, որը հռչակում է. <պետական մարմինները ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ, կամ օրենքներով>: Այս հոդվածը խախտել է ԱԱԾ պետ Վանեցյանը, երբ Սասուն Խաչատրյանի հետ քննարկվում էր կոնկրետ քրեական գործերի վերաբերյալ, թե՛ քննչական մարմինների, թե՛ դատական ատյանի գործողությունները: 

Հոդվածը խախտել է նաեւ ՀՔԾ պետ Խաչատրյանը, ով ԱԱԾ պետի եւ վարչապետի հետ քննարկել է քննչական մարմնի եւ դատական ատյանի գործողությունները կոնկրետ անձանց նկատմամբ: Նույն հոդվածը խախտել է Նիկոլ Փաշինյանը, երբ հանձնարարականներ է տվել Խաչատուրովի կալանավորման վերաբերյալ, ինչպես նաեւ ապօրինի հրաման է տվել ոստիկանապետին եւ ԱԱԾ պետին: 

Խախտվել է սահմանադրության հոդված 26, որը հռչակում է. <ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային, կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի>: Այս հոդվածը խախտել է Սասուն Խաչատրյանը, երբ կալանավորելով Յուրի Խաչատուրովին ցանկացել է, որ երկու օր նստի, որ <խելքը գլուխը գա> եւ նրանից կորզի իրեն անհրաժեշտ ցուցմունքը:

Խախտվել են նաեւ սահմանադրության՝ 29, 31, 32, 60, 63, 66, 67, 71, 80, 162, 164 հոդվածները:

Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունը ջուր է օգտագործում ապօրինի, առանց պայմանագրի

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունենում իշխանության զավթում, կամ յուրացում, որը, ըստ սահմանադրության 2-րդ հոդվածի՝ հանցագործություն է:

Այս փուլում ամբողջությամբ անհասկանալի է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կրավորական անգործունեությունը: Երկրի նախագահը պետք է հետեւի սահմանադրության պահպանմանը:

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА