ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԸՀ թեժ գծին 100-ից ավելի զանգ է ստացվել». ԿԸՀ իրավաբանական վարչության պետ

23.09.2018 23:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ԿԸՀ թեժ գծին 100-ից ավելի զանգ է ստացվել». ԿԸՀ իրավաբանական վարչության պետ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԿԸՀ իրավաբանական վարչության պետ ԼԻԼԻԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ արձանագրեց, որ ԿԸՀ թեժ գծին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել, ինչն աննախադեպ էր:

Ի՞նչ խնդիրներ է լուծում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

«Ունեցել ենք 100-ից ավելի զանգեր՝ հիմնականում տեղեկատվական բնույթի: Ամենահաճախը պահանջում էին տրամադրել տեղեկություն ընտրական տեղամասերի գտնվելու վայրի վերաբերյալ: Նաեւ հարցնում էին, թե ինչ փաստաթղթով պետք է մասնակցել քվեարկությանը»,- ընդգծեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետը:

Լ. Հակոբյանը ներկայացրեց նաեւ ԶԼՄ-ներում ներկայացված նյութերին ու դրանց ուսումնասիրությունները եւ շեշտեց, որ ամենահաճախ հանդիպող ենթադրյալ խախտումը, որը ներկայացվել էր, վերաբերում էր ընտրատեղամասի կահավորմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА