o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայե՛ր, ե՞րբ եք մի քիչ հայանալու»

08.10.2018 00:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
«Հայե՛ր, ե՞րբ եք մի քիչ հայանալու»

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում բազմաթիվ հայտնի եւ շարքային օգտատերերի կողմից հնչում են առաջարկներ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր մասնաշենքն անվանափոխել հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Վերոնշյալ առաջարկին անդրադարձել է պատմաբան, քաղաքագետ, 1993-94թթ. Վիեննայում ԵԱՀԽ /այժմԵԱՀԿ/ ՀՀ պատվիրակության ղեկավար, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենդոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ եւ շեշտել, որ օտարամոլության հերթական 9-րդ ալիքը դարձյալ գլխովին ծածկել է մեր ազգի մի զգալի հատվածին։

Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն

- Երեւանի օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանափոխելու ջատագովները, հազիվ թե գիտեն, որ «Զվարթնոց» նշանակում է երկնային զինվորների՝ հրեշտակների («զվարթունների») բանակ։ Հայաստանի օդային գլխավոր դարպասի համար ավելի համապատասխան, ավելի ազգային, ավելի պատմամշակութային, ավելի հայերեն անվանում գտնել հնարավոր չէ։ Վերջապես, Շառլ Ազնավուրը ոչ թե հայկական, այլ ֆրանսիական մշակույթի ներկայացուցիչ է։ Իսկ եթե մի օր Հայաստանում, իսկապես, առաջանա ինչ-որ մի նշանակալից շինության կամ թեկուզ բնակավայրի անվանափոխության անհրաժեշտություն, ապա առաջին հերթին պետք է հիշել հայոց մեծերին՝ մեր փառավոր արքաներին ու սպարապետներին՝ Մովսես Խորենացուն, Եղիշեին, Գրիգոր Տաթևացուն, Հովհաննես Թումանյանին ու շատ ու շատ ուրիշներին, հետո նոր հայացքները հառել օտար մշակույթի գործիչներին, որքան էլ նրանք աշխարհահռչակ լինեն ու հայկական ծագում ունենան...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА