o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կամերային երաժշտության տանը կանցկացվի Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված համերգ

17.11.2018 16:40 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Կամերային երաժշտության տանը կանցկացվի Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված համերգ

Նոյեմբերի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգիչ Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված համերգ, որի շրջանակում կներկայացվի ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի «Ձմեռային ճամփորդություն» երգաշարը: Երեկոյին հանդես կգան բարիտոն Մկրտիչ Մկրտչյանը, դաշնակահարուհի Կարինե Հովհաննիսյանը: Ներածական խոսքը՝ Ժաննա Զուրաբյանի:

Lուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության տոնին

Ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտն իր երկու երգաշարերը գրել է գերմանացի բանաստեղծ Վիլհելմ Մյուլլերի բանաստեղծություններով: Կոմպոզիտորի «Գեղեցիկ ջրաղացպանուհին» (1823) և «Ձմեռային ճանապարհը» (1827) իրար հետ կապվում են կյանքի, սիրո և չիրագործվածերջանկության տրամադրություններով: «Գեղեցիկ ջրաղացպանուհին» շարքի 20 երգերի մեջ շարժման խորհուրդը հասկացած և գետակի ընթացքինհետևող երիտասարդի սիրո պատմությունն է, իր ուրախ ու տխուր ապրումներով, որոնք նա կիսում է գետակի ու ծաղիկների հետ Ճանապարհ», «Ո՞ւր», «Ջրաղացպանի ծաղիկները», «Արցունքի անձրև», «Ջրաղացպանն ու գետակը», «Գետակի օրորոցայինը» և այլն):

ԴԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՋԱԶԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ` ՄԵԿ ՀԱՄԵՐԳՈՒՄ

Եթե այս շարքի երգերում գերակշռում են ծաղկուն բնության, ջրաղացի ակտիվ լիցքերի, սիրո ջերմության տրամադրությունները, ապա երկրորդ` «Ձմեռային Ճամփորդություն» երգաշարի երգերը կապվում են ձմեռային ցրտի ու սառնության հետ: Շարքի 24 երգերում սիրո և միայնությանգաղափարը արտահայտվում է որպես` անկեղծ զգացմունքների խոստովանություն Բարի գիշեր», «Հոսք» և այլն), կամ`փիլիսոփայական խոհերկյանքի ու կեցության մասին/ «Փոստը», «Հետադարձ հայացք», «Միայնություն») կամ` բաղձալի երջանկության երազանքներ Գարնանային երազ», «Վերջին հույսը», «Ուրվական-արևներ»): Ու թեև նրանցում երբեմն առկայծում են հույսի շողեր, սակայն ընդհանուր զարգացումը տանում է դեպիշարքն ավարտող «Երգեհոնիկ նվագող» երգը, որ պատկերում է ձմեռային ամայի փողոցում երգեհոնիկ պտտող ծերուկին, որի միալար երգինարձագանքում են լոկ հեռվում լսվող հաչոցները:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է ԿԻՍԱՌԵՍՏՈՐԱՆԻ

Ի դեպ, «Գեղեցիկ ջրաղացպանուհին» շարքը տարիներ առաջ ևս ներկայացվել է Հայաստանում՝ բարիտոն Մկրտիչ Մկրտչյանի կատարմամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА