o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զինվորի ծնողները ահազանգում են

17.12.2018 16:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Զինվորի ծնողները ահազանգում են

Iravunk.com-ի խմբագրություն դիմում-խնդրանքով  դիմել են ժամկետային զինծառայող, 18-ամյա Էդուարդ Պապյանի ծնողները` Կարենը եւ Մարինեն, ովքեր վստահեցնում են, որ իրենց որդին դեռ մանկուց տառապում է կակազությամբ, դպրոցական տարիներին էլ դա նրա համար միշտ խնդիր է եղել: Բայց չնայած դրան, իրենց որդին ցանկացել է գնալ եւ իր հայրենիքի պարտքը կատարել. «Վստահ էր, որ կակազությունը նրան չի խանգարի դառնալ հայրենիքի  լավ պաշտպան: Բայց այս հինգ ամիսների ընթացքում,  տղայիս լեզվական խնդիրը ավելի սրվեց: Նրան ծառայակից ընկերները ծաղրում են, նմանակում իր կակազությունը: Ինչի հետեւանքով մեկ անգամ չէ, որ ցանկացել է կյանքին վերջ տալ: Այժմ նա գտնվում է Մուրացանի հոսպիտալում, նրան այդտեղ են ուղեգրել ռազմաբժշկական հանձնաժողովի բժիշկները, քանի որ իրենք էլ նկատել են, որ նման վիճակում ուղղակի անհնար է համատեղել ծառայությունը: Տղաս` Էդուարդը, շատ է ուզում ծառայել: Մենք չենք ուզում մեր տղային առանց պատճառի ազատ են բանակից, չէ՛, ուղղակի խնդրում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել մեր տղայի խնդրի վերաբերյալ: Խնդրում ենք պատկան մարմիններին` պարոն Փաշինյանի գլխավորությամբ ուշադրություն հրավիրեն մեր զինվոր տղայի խնդրին: Թող բուժվի, առողջանա, ու էլի, եթե հարկ լինի` գնա ծառայության: Նրա լեզվական խնդիրներն օր-օրի սրվում են, իսկ ընկերները դա ծաղրի են վերածում»,- մեզ հետ զրույցում հուզված` դիմելով պատկան մարմիններին, ասաց Էդուրարդի մայրը` տիկին Մարինե Մկրտչյանը: Հույս հայտնելով, որ ԶԼՄ-ներով բարձրացրած խնդիրը` չի անտեսվի երկրի ղեկավարության կողմից:

Զինվորին հետ ուղարկեցին զորամաս՝ 37,5 ջերմությունով

Էդուարդի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով ասաց, որ ինքը երկրում չէ, սակայն, չէր էլ կարող պատասխանել, քանի որ ծնողները պետք է սպասեն հանձնաժողովի պատասխանին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА