ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում կարճատև զրույց է ունեցել Ջո Բայդենի հետ

17.02.2019 15:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում կարճատև զրույց է ունեցել Ջո Բայդենի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովին երկկողմ հանդիպումների համար նախատեսված հյուրանոցում նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ:

Նկատելի է, որ ջերմ զրույցում նախագահը և ԱՄՆ դեմոկրատ նախկին փոխնախագահը պայմանավորվում են հետագա հանդիպման կամ զրույցի մասին: Ջո Բայդենը Արմեն Սարգսյանին այցեքարտ է փոխանցում:

«Կասկածելի է, որ դանակահարողին ստորագրությամբ բաց են թողել». նոր մանրամասներ (Տեսանյութ)

Նշենք, որ համաժողովի ընթացքում նախագահը կարճատև զրույց է ունեցել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Նրա հետ թեյախմության ընթացքում նրանք խոսել են հայ համայնքի, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը ԱՄՆ պաշտոնյային հրավիրել է այցելել Հայաստան։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА