o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչքա՞ն պետք է թույլ տանք, որ մեր ազգային ինքնասիրությունը ոտքի տակ գցեն» (Տեսանյութ)

19.02.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ինչքա՞ն պետք է թույլ տանք, որ մեր ազգային ինքնասիրությունը ոտքի տակ գցեն» (Տեսանյութ)

Սումգայիթի ցեղասպան կոտորածների օրը` փետրվարի 26-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Մենք հանձնելու հայրենիք չունենք» խորագրով համազգային հայահավաք: Օրակարգում միայն մեկ հարց է` հայ ազգն իր վերջնական «ոչ»-ն է հայտնում աշխարհին` «տարածքներ խաղաղության դիմաց» հայակործան թեզի հանդեպ: Հավաքին մասնակցելու են բոլոր հայերն ու ՀՀ քաղաքացիները, ովքեր գտնում են, որ մեր հայրերի, եղբայրների, որդիների արյան գնով ազատագրված հայրենիքի ոչ մի հատված թշնամուն հանձնելու ենթակա չէ: Այս մասին առավել մանրամասն «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք կինոռեժիսոր, սցենարիստ ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին

«ՁԵ՛ՌՔ ՔԱՇԵՔ, ՄԵՆՔ ԱՅՍ ՀԱՐՑՆ ԱՐԴԵՆ ԼՈՒԾԵԼ ԵՆՔ»

– Պարոն Զաքարյան, ի՞նչ է սպասվում փետրվարի 26-ին Ազատության հրապարակում:

Մենք հայտարարել ենք ազգային հայահավաք եւ ուզում ենք մեր հայերով ու ՀՀ քաղաքացիներով, ովքեր համաձայն են մեզ հետ, աշխարհին ասել մեր դիրքորոշումը այդ` տարածքներ խաղաղության, այսինչ-այնինչի դիմաց թեզի վերաբերյալ, որն անընդհատ մեզ արտասահմանից, այսպես ասած, փորձում են համոզել, թե պետք է գնաք զիջումների, անունն էլ դնում են` փոխզիջումներ: Մենք մեր ազգային դիրքորոշումը հայտնել ենք 1991 թվականից սկսած եւ հաստատել` 1994 թվականին եւ հիմա էլ վերջնականապես ասում ենք, որ բավակա՛ն է, հերի՛ք է ճնշում գործադրեք մեր իշխանությունների վրա, ով էլ որ այդ օրը իշխանության լինի: Կապ չունի նախկինը, ներկան, թե վաղվանը, ոչ մի իշխանություն լիազորված չի լինելու մեր ազգի կողմից որեւիցե նման փաստաթղթի տակ ստորագրելու: Այսինքն` սա կոչ է աշխարհին, որ ձե՛ռք քաշեք, մենք այս հարցը արդեն լուծել ենք, եւ համոզված եմ, որ սա ասում ենք միլիոնավոր հայերի անունից: Ասում ենք բոլոր նրանց անունից, ում որդիներն իրենց կյանքն են տվել` այդ սահամները գծելու համար, ում որդիներն այսօր կանգնած են սահմանին, եւ ում որդիները վաղը պահելու են մեր երկիրը:

Բացահայտվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր. Տեսանյութ

– «Մենքն» ովքե՞ր են, ովքե՞ր են կազմակերպում ազգային հայահավաքը:

Կազմակերպիչ` որպես այդպիսին, չկա, «մենք» նկատի ունեմ` հայերս, բայց հայտարարությունն արվել է «Հայոց ազգային գվարդիայի» կողմից: Ուղղակի, առաջինը տարածվեց մեր հնչեցրած կոչը, բայց այս հայահավաքը պատկանում է ամեն մի հայի: Այն ինչ-որ մեկի սեփականությունը չէ, ինչ-որ մի կառույցի նախաձեռնությունը չէ: Այնպես չէ, որ ասեն` Րաֆֆիի հանրահավաք, Լեւոնի հանրահավաք, ո՛չ, սա հայահավաք է:

Արթուր Դավթյանն իրեն շրջապատում է յուրայիններով. «Ժողովուրդ»

ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞ՒՄ ՄԱՐԴՆ Է ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ

– Այդուհանդերձ, այս ընթացքում տարբեր մեղադրանքներ հնչեցին Ձեր հասցեին` փորձելով գտնել, թե ովքեր են այս հայահավաքի թիկունքում: Ժամանակին Ձեզ «ամերիկյան շպիոն» էին համարում, հիմա` «Քոչարյանի մարդ»: Ինչպե՞ս եք վերաբերվում նման մեղադրանքներին:

ժպիտով, հիմա եկել եմ «Իրավունքի» խմբագրություն, վաղն ասելու են, թե «Իրավունքի» սեփականատերերի կուսակցությունից եմ, իրենցական եմ: Դե հիմա պարզ է, ինձ «Ազատություն» ռադիոկայանը հո չի՞ հրավիրելու, պարզ չի, որ իմ նման ազգային մարդկանց այնտեղ չեն հրավիրում: Ավելին` իմ սուբյեկտիվ կարծիքով` «Ազատությունն» ամենաարտոնված լրտեսական կազմակերպությունն է աշխարհով մեկ, որն ունի, այսպես ասած, լիցենզիալրտեսություն անելու տարբեր երկրներում: Ինձ որտեղ հրավիրում են, պարզ է, որ այնտեղ էլ գնում եմ: Վերջերս մի հաղորդման էի գնացել, որտեղ առաջինը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր հրավիրված, երկրորդը` ես էի, հետո ասացին` այս հաղորդումն այսինչինն է, ուրեմն` դու իրենց մարդն ես: Ուրեմն` Նիկոլ Փաշինյանի մարդն էլ է՞ պատկանում այսինչին, այսպիսի աբսուրդ էլ եմ լսել: Նրանք, ովքեր ինձ մեղադրում են ինչ-որ մեկի մարդը լինելու մեջ, թող մի ապացույց բերեն, հո մենակ խոսքով չէ: Արշակ Զաքարյանը Զարուհի Հակոբյանի մարդն է` իմ կնոջ: Թող ապացուցեն, որ ես ինչ-որ մեկին ծառայել եմ կամ ծառայում եմ, ես մեքենաս իր բանալիներով կնվիրեմ իրեն:

Բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինի. «Ժողովուրդ»

Ի դեպ, ակնկալո՞ւմ եք, որ «Ազատությունն» ուղիղ եթերում կհեռարձակի նաեւ Ձեր հայահավաքը:

Հիմա որ ասեմ` ոչ, կգան, դրա համար ասում եմ, որ չեմ ակնկալում: «Ազատություն» ռադիոկայանը, որը փողոցից տուն չէր գնում, վերջերս տեսե՞լ եք որեւէ տեղ: Հիմա հարյուր տեղ բողոքներ է գնում, տեսե՞լ եք «Ազատությանը»: Առաջ մի տեղ մեկի ատամը ցավում էր, «Ազատությունը» գնում էր ու հարցնում` արդյոք Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ ձեր ատամը ցավում է, ճի՞շտ է, որ նա մեղավոր է, որ դուք լավ չեք կերակրվել, եւ դրա համար է ձեր ատամը փչացել: Մինչդեռ այն օրը տեսա, որ զինվորական վետերաններն էին բողոքում, բայց նրանցից հարցնող չկար: Անգամ ինձ վատ զգացի, որովհետեւ նրանք այն մարդիկ են, որոնց չպետք է թույլ տանք, որ բողոքելու բան ունենան:

Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը. Արփինե Հովհաննիսյան

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԻՄԱ ԱՍՈՒՄ Է` ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԷ, ԲԱՅՑ ԲՈԼԹՈՆԻ ՃԱԿԱՏԻՆ ՈՉ ՈՔ ՉԱՍԱՑ...»

– Ձեր հայահավաքին ուղիղ դեմ արտահայտվողներ չկան, բայց ասում են, թե այն օրակարգային խնդիր չէ, իշխանությունն էլ չի պատրաստվում հող զիջել: Իրական Ձեր մտավախությունը ո՞րն է:

Հողեր զիջելու խոսակցություններն անընդհատ գցում են մարդկանց մեջ: Մենք չենք ասում, որ վաղը հող են զիջելու, բայց այդ մտավախությունը կա, քանի դեռ այդ մասին խոսում են: Մենք ուզում ենք վերջնական ասենք ամբողջ աշխարհին, որ այդ խոսակցությանը պետք  է վերջ դրվի: Ոչ ոք այսօր, երեկ կամ վաղը լիազորված չի լինելու քննարկել այդ հարցը: Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, թե սա քննարկման առարկա չէ, բայց սա ինձ ոչինչ չի ասում: Այսօր Նիկոլ Փաշինյանն այդպես է ասում, բայց ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջ. Բոլթոնը եկել էր Հայաստան նույն Ն. Փաշինյանի ղեկավարության ժամանակ ու ասում էր, որ այդպես պետք է արվի, այնպես պետք է արվի, ու ոչ ոք Բոլթոնի ճակատին չասաց` գիտես ինչ, տղա ջան, դու գնա քո գործերով զբաղվի: Իրաքը քանդեցիք, գնացեք զբաղվեք, թողեք մենք մեր խնդիրները կլուծենք: Այն, որ ասում են` գերտերություն, ինձ վատ եմ զգում, մենք պետք է լինենք այդ գերտերությունը: Մենք ունենք այդ ունակությունը, մեր փոքր լինելը ոչինչ չի նշանակում: Այդ գերտերություններն ո՞ւր էին, երբ հայերը կային: Ուղղակի գոյություն չունեին: Թե չէ ԱՄՆ-ից Բոլթոնը եկել է «բլթացնում է», ի՞նչ է սա նշանակում, ո՞ւր էիք այսքան ժամանակ, բա գայի՞ք....

​​​​​​​«Սա ծրագիր է, ինչն ամեն գնով փորձելու են իրականացնել». Վահան Բաբայան

«ՍԱՔՈՒՆՑԸ 130 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԳՐԱՆՏ Է ՍՏԱՑԵԼ ԴՐՍԻՑ, ՈՐ ԻԲՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶԻ»

– Փաստորեն, Ն. Փաշինյանի խոսքերին ավելի փաստող կլիներ այն, որ նաեւ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից մասնակցեն հայահավաքին...

Մենք հայահավաք ենք ասել, չենք ասել իշխանություն կամ ընդդիմություն ենք: Բայց այսօր ազգային խնդիրների հետ կապված մտահոգություններ ունենք հենց Ազգային ժողովում: Մենք տեսնում ենք, թե ինչ գաղափարի կրողներ են հայտնվել ԱԺ-ում, ինչը մտահոգիչ է: Երբ տեսնում եմ մի մարդ, որը շատ բարձր պաշտոնի է ու հավանություն է տվել ԼԳԲՏ-ական համայնքի ինչ-որ մի աղջկա գրած «ո՛չ պետությանը, ո՛չ ազգին, ո՛չ սահմանին» գրառմանը եւ այդ պաշտոնյան ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն է, չմտահոգվե՞մ: Երբ ես տեսնում եմ, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցը 130 հազար դոլար գրանտ է նորից ստացել դրսից` իբր խաղաղություն քարոզելու համար, չմտահոգվե՞մ: Եթե Սաքունցը պետք է խաղաղություն քարոզի, ես` որպես հայ, մտահոգվում եմ: Երբ տեսնում եմ, որ լիբերալիզմի, կոսմոպոլիտիզմի, գլոբալիզմի գաղափարներ կրողների մեծամասնությունը հայտնվել են օրեսդիրում, էլի մտահոգվում եմ: Ազգային ժողովում այսօր մարդիկ են, ովքեր ազգային ամեն ինչն իրենց ֆեյսբուքյան էջերում բացեիբաց ձեռ են առել: Թագուհի Ղազարյանը, որն ամենաայլանդակ հայհոյանքներով վերլուծություն է կատարել ֆեյսբուքյան 18+ անեկդոտների էջում, այսօր Ազգային ժողովում է որպես պատգամավոր: Եվ երբ հայհոյանք վերլուծողին հարցնում են` դու ինչպե՞ս ես նման գրառում կատարել, ասում է` ես լեզվաբան եմ, լեզվական վերլուծություն եմ կատարել: 18+ անեկդոտների էջն էլ, երեւի, լեզվաբանների համաշխարհային ֆորումի էջն է... Իմ երեխան այս երկրում է մեծանում, ես ինչպե՞ս կարող եմ չմտահոգվել: Բա չմտահոգվե՞մ մեր ազգային արժեքների համար, երբ տեսնում ես, որ ԿԳ նախարարը հայ հոգեւորականին դպրոցում տեսնում է, այնպես է խառնվում իրար, կարծես, սատանայի է տեսել, ու ամբողջ աշխարհով մեկ տարածվում է այդ լուրը, որ քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած երկրում հոգեւորականին վռնդում են դպրոցից: Ինչքա՞ն պետք է թույլ տանք, որ մեր ազգային ինքնասիրությունը, արժեհամակարգը ոտքի տակ գցեն: Եվ այդ ոտքի տակ գցողների մեծ մասը հայտնվել են խորհրդարանում: Մեր փրկությունն այսօր ազգայինի մեջ է, եթե չհամախմբվեցինք մեր ազգայինի շուրջը, կկործանվենք:

«Առաքելական եկեղեցին վարկաբեկողները, ազգային արժեքները ծաղրողները կամա թե ակամա հող են ստեղծում ադրբեջանական նմանատիպ հարվածների համար». Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА