o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գոռ Վարդանյանը բերման կենթարկվի

01.03.2016 12:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Գոռ Վարդանյանը բերման կենթարկվի

 

 

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բերման ենթարկել Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանն էլ, բաժնում դիմելով բերման ենթարկվածին՝ասել է. «Զզվում եմ, արա քեզանից, այ ժանտախտ»

Դատավորի նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու գործով ամբաստանյալ Գոռ Վարդանյանը չէր ներկայացել այսօրվա դատական նիստին:

Նշենք, որ նախորդ դատական նիստում դատարանը բավարարել էր մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը միջնորդությունը և մեկ ամսով հետաձգել դատաքննությունը` նկատի ունենալով, որ գործում առկա փաստական հանգամանքներն անհրաժեշտություն են առաջացրել մեղադրանքը փոփոխելու, և այսօր նախատեսվում էր, որ դատախազը կներկայացնի  Վարդանյանի փոփոխված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ գործող Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի տարածքում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА