ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միհրան Պողոսյանը քաղապաստան է խնդրել ՌԴ-ից |panarmenian.net|

24.04.2019 18:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Միհրան Պողոսյանը քաղապաստան է խնդրել ՌԴ-ից |panarmenian.net|

Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է ՌԴ-ին: Այս մասին «Ռունա» պարբերականին հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:

Միհրան Պողոսյանին կարտահանձնեն. «Ժողովուրդ»

«Միջնորդությունն արդեն ներկայացվել է: Որոշումը կայացնում է ՌԴ նախագահին կից գործող հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական դրդապատճառներով»,- ասել է Յամչիտսկին:

Ավելի վաղ ՌԴ դատարանի որոշմամբ Միհրան Պողոսյանը 40 օրով կալանավորվել է: ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ՌԴ դատարանի կողմից բավարարվել էր ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА