o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԱՄՆ-Ն ԵՐԲԵՎԷ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ Է»

24.04.2019 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԱՄՆ-Ն ԵՐԲԵՎԷ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ Է»

Ինչ սպասել այս տարի ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձից: Արդյոք Դոնալդ Թրամփն իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» բառը, թե` ոչ...

«Միայն ժողովրդավար Թուրքիան է ի վիճակի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Կարո Փայլան

Սրանք հարցեր են, որոնք որքան էլ բարկացնում են Ցեղասպանություն վերապրածների սերունդներին, բայցեւ ամեն տարի դառնում են Ապրիլի 24-ի առանցքային քննարկման թեմաներից մեկը: Ուստի` ինչ կարելի է ակնկալել այս տարվա սպասվելիք ելույթից, «Իրավունքը» հետաքրքրվեց միջազգայնագետ-քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ:

Չեմ կարծում, որ երբեւէ կարող ենք Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ այս ադմինիստրացիայից ակնկալիքներ ունենալ: Եթե մի փոքր ավելի շուտ կողմնորոշվեինք, եւ ԱՄՆ նախագահական ընտրություններին Թրամփին աջակցություն հայտներ մեր համայնքը, միգուցե նա խոստում կտար ճանաչել, բայց այդպես չեղավ: Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ Թրամփն իր բոլոր խոստումները կատարում է: Նույնիսկ Մեքսիկայի սահմանին պատի կառուցման մասին պատմությունը, որ փորձում է կյանքի կոչել, իր նախընտրական խոստումների կարեւոր բաղկացուցիչ մասն է: Ինչեւէ, չեմ կարծում, որ Միացյալ Նահանգների վարչակազմը երբեւէ Ցեղասպանությունը ճանաչելու է, մանավանդ Թրամփի այս պրագմատիկ վարչակազմի օրոք: Կարծում եմ` այստեղ որեւէ էական փոփոխություն չի լինելու:

«Անցել է 5 տարի, սակայն ոչինչ չի փոխվել ցեղասպանություն վերապրած եզդիների կյանքում». Ռուստամ Բաքոյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА