o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօր լուռ գենոցիդ են անում դպրոցներում». Միհրդատ Մադաթյան (Տեսանյութ)

24.04.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այսօր լուռ գենոցիդ են անում դպրոցներում». Միհրդատ Մադաթյան (Տեսանյութ)

«Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հայտնի հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԻ գնահատմամբ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարն իր տեղում չէ: Այս մասին նա ուշագրավ մանրամասներ ներկայացրեց «Իրավունք TV»-ի տաղավարում:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 12-րդ)

Այսօր լուռ գենոցիդ են անում դպրոցներում, ու ոչ մեկը դրա մասին տեղյակ չէ: Դպրոցներից կրճատվում են հոգեբանները եւ լոգոպեդները, որովհետեւ ներառական համակարգով մեկ-երկու երեխա ունեցող դպրոցին համարում են, որ հոգեբանի հաստիք պահել չի կարելի: Եվ այդ 70 հազար դրամները խնայելով` ուզում են բյուջեում ինչ-որ բան ցույց տալ` առանց հասկանալու, որ մի ներառական երեխան դպրոցում արդեն մասնագետի միջամտություն է պահանջում: Հարցին, թե ինչպես եք այդպես վարվում, ասում են` թող տանեն շրջանի մասնագետի մոտ: Այստեղ խնդիրը երկակի է, ներառական երեխան դասարանում, միայն այդ երեխան չէ, որ հոգեբնանի կարիք ունի, այլ ամբողջ դասարանը եւ դասատուն: Մինչդեռ այսօր ունենք աշխատանքից ազատված, կրճատված մի մեծ բանակ հոգեբանների եւ լոգոպեդների, որովհետեւ որոշել են, որ, ասենք, երկու երեխայի համար հաստիք պետք չէ պահել: Բայց մի՞թե երկու երեխան երկրի հպարտ քաղաքացի չէ: Համոզված եմ, որ ժողովրդի մեծ մասն առաջին անգամ է այս մասին լսում, եթե չունի մեկ հարազատ, ում ազատել են աշխատանքից: Էս խեղճերը հիմա ընկած գործ են ման գալիս, սա մի խնդիր է: Եվ երկրորդ խնդիրն այն է, որ ինտեգրացիոն երեխաներն այլեւս մասնագիտական ապահովվածություն չունեն դպրոցում: Երրորդ խնդիրն էլ ուսուցիչներն են, որոնք չգիտեն ինչ պետք է անեն այդ դասարանի հետ: Եվ սա արվում է լուռ, ո՛չ թերթերում, ո՛չ կայքերում չեն խոսում այս մասին, այլապես ծնողները կդիմակայեին: Ես սրա հաշվին չեմ ուզում բյուջե լցվի եւ խնայողություն արվի, չեմ ուզում մեր ինտեգրացիոն երեխաների հաշվին ուտեմ, կամ իմ թոշակառու ծնողը թոշակ ստանա: Պետք չէ, որովհետեւ նույնքան սոցիալական պաշտպանության կարիք ունեն այդ երեխաները, որքան իմ տարեց ծնողները եւ դեռ ավելի շատ: Կամ էլ եկեք պետականորեն ներառական մասը հանենք դպրոցներից ու ասենք` ախպեր ջան, պահում ենք երկու ինտեգրացիոն դպրոց, ինչը դեմ կլինի Վենետիկյան կոնվենցիային:

«Որպես կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո՝ բացարձակորեն դեմ եմ». Արամ Ա-ն՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА