ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նա ինձ հարվածեց և նույնիսկ լուսանկարեց հետույքս.Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրող մոդելը նոր մանրամասներ է հայտնել

09.06.2019 23:46 ՍՊՈՐՏ
Նա ինձ հարվածեց և նույնիսկ լուսանկարեց հետույքս.Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրող մոդելը նոր մանրամասներ է հայտնել

Բրազիլական ԶԼՄ-ները հայտնաբերել են ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրող մոդել Նաջիլ Տրինդադիի և նրա փաստաբանի նամակագրությունը տեղի ունեցածից անմիջապես հետո:

«Նա ինձ հարվածեց և նույնիսկ լուսանկարեց հետույքս: Երևի՝ ցանկանում էր գլուխ գովել ընկերների մոտ: Նա հարվածեց ու բռնաբարեց ինձ:

Ռոնալդուին բռնաբարության գործով դատարան են կանչել

Նեյմարը խմիչքի և ծխախոտների ազդեցության տակ էր: Նա ինքն այդ մասին ասում է հաղորդագրություններում:

Նա թմրամոլ է, դաժան մարդ: Նա պետք է բանտ նստի: Չկա ոչ մի պայման, ըստ որի Նեյմարը կարող է մնալ հասարակության մեջ, քանի որ սպառնալիք է հանդիսանում հասարակության համար»,- մոդելի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Տրինդադին ՊՍԺ-ի հարձակվողին մեղադրել է բռնաբարության մեջ, որն իբրևէ թե տեղի է ունեցել Փարիզի հյուրանոցներից մեկում: Ավելի ուշ աղջիկը դիմում էր ներկայացրել բրազիլական ոստիկանություն: Մոդելը հարցաքննությունների ընթացքում իրեն տարօրինակ է պահել, փոխել է ցուցմունքները, ինչի պատճառով փաստաբանը հրաժարվել է զբաղվել այդ գործով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА