o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովուրդ». ՀՔԾ-ն կվերաձևավորվի, կփակվեն կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները

19.06.2019 10:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժողովուրդ». ՀՔԾ-ն կվերաձևավորվի, կփակվեն կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները

«Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձևավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները՝ վարչությունները, և դրանք հավաքվե­լու են լքի տեղում և մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն: 

Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, և մի­այն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական բաժին: 

Իրավապահ համակարգում նաև լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին և չդառնա նոր մարմնի ղեկավարը: 

ՀՔԾ-ի լուծարումն ու նոր մարմնի ստեղծումը ուշագրավ են այնքանով, որ ՀՔԾ-ն եվրոպական որոշ պարտավորությունների շրջանակներում է մեր երկրում ձևավորվել՝ ունենա­լով 3 կարևոր գործառույթ, բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես են դասակարգվելու կոռուպցիոն գոր­ծերը, որոնք պիտի քննվեն նոր մարմնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Քիչ է հավանական՝ բերման ենթարկվածների թվում լինեն փայտանյութի բիզնեսով զբաղվող անձինք. Փոխոստիկանապետ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА