o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում.«Հրապարակ»

26.06.2019 10:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում.«Հրապարակ»

 «2005 թ. թվականին ապամոնտաժված ու հետագայում ավազի ու բազալտի հանք դարձած Երիտասարդական պալատի, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է «Կուկուռուզնիկ» անունով, շինարարությունը վերսկսելու նախագիծ կա:

Նիկոլը պատրաստվում է գործի դնել վերջին խաղաթուղթը՝ բռնապետությունը

2005թ. հոկտեմբերի 20-ին Երեւանի քաղաքապետարանի՝ քանդման N40 թույլտվությամբ Երեւանի նախկին Երիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվեց՝ «Հայսեյսվշին» եւ ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որը ստորագրել էր Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Հետագայում տարածքը վաճառվեց մարտունեցի գործարար Էդիկ Ավետիսյանին, ով այստեղ մեծ համալիր կառուցելու «գրանդիոզ» պլաններ ուներ, անգամ միջազգային մրցույթներ անցկացրեց, տարբեր նախագծեր քննարկվեցին, որոնցից մեկը՝ հաղթողը, պետք է իրականացվեր: Սակայն ինչ-ինչ պատճառներով նա հետագայում նեղացավ իշխանություններից, եւ շինարարությունը չիրականացվեց, իսկ բացված հորատանցքից սկսեցին ավազ հանել եւ վաճառել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА