o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինսկ-2019․ Հովհաննես Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

26.06.2019 23:59 ՍՊՈՐՏ
Մինսկ-2019․ Հովհաննես Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակիչում Բաչկովը մենամարտեց Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ։ Դուրս գալով կիսաեզրափակիչ՝ Բաչկովն ապահովեց Եվրոպական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։ Կիսաեզրափակիչի մենամարտերը կայանալու են հունիսի 28-ին, Բաչկովի մրցակիցը հոլանդացի Էնրիկո Լակրուսն է։ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ՝ 5:0։

ԸՄԲԻՇՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА