o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ներքին ցնցումները հասել են մեր պաշտպանության ամենաառաջնային օղակին` Արցախին

12.07.2019 11:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ներքին ցնցումները հասել են մեր պաշտպանության ամենաառաջնային օղակին` Արցախին

Վերջին օրերին Արցախում շարունակում է նկատվել լարվածության բավականին բուռն աճ: Ո՞վ է այդ հարցում անմեղ կամ արդար, սա դեռ հարցի մի կողմն է: Ամենամտահոգիչն այլ հանգամանք է: Այսպես, բանը հասել է նրան, որ արցախյան անվտանգության ծառայությունները սկսեցին սպառնալ` ներքին այդ լարվածությունը նաեւ բնակչության շրջանում է սկսել ատելության, թշնամանքի եւ անհանդուրժողականության մթնոլորտ ձեւավորել, ինչը «կարող է սպառնալիք դառնալ ԱՀ անվտանգությանը»: Սպառնալիք ասվածը, թերեւս, շատ մեղմ է. ներքին մասնատվածությունը եւ ատելության մթնոլորտն այն գործոնն են, որը կարող է վտանգի տակ առնել Արցախի լինել-չլինելը: Առավել եւս, որ Հայաստանն էլ իր հերթին է նույն վիճակում, էլ չասած այն լուրջ խնդիրների մասին, որոնք ունեն մեր պաշտպանության համակարգը: Ընդ որում, հերթական խնդրի մասին էլ օրերս հայտնի դարձավ: Խոսքն այն լուրջ կադրային կրճատումների մասին է, որը տեղի է ունենում հայաստանյան բանակում:
Կարճ ասած, գործնականում բոլոր օղակներում սկսել ենք «իրար ուտելու» «հին ու բարի» գործողությունը, որը մեկ անգամ չէ, որ չար կատակ է խաղացել հայ ժողովրդի գլխին, եւ նման է նրան, որ եւս մեկ անգամ ենք հայտնվել նույն պատմության շեմին:
Ահա այս իրավիճակում էլ ակտիվորեն թեժ փուլ է տեղափոխվում արցախյան բանակցային գործընթացը: Այն, որ ներհայաստանյան այս ողջ իրավիճակը էապես թուլացնում է մեր դիրքերը բանակցային սեղանի շուրջ (ինչի համար եւս մեկ անգամ «շնորհակալ լինենք» մեր քայլոների իշխանությունից), դժվար չէ կռահելը: Ավելին, սկսել են նաեւ ճնշումներ գալ այնպիսի օղակներից, որոնք որեւէ առնչություն պետք է որ չունենային բանակցությունների հետ...

Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով. Նիկոլ Փաշինյան

Ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» տպագիր տարբերակում:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА