o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՐՔԱՆ ՇՈԿՈԼԱԴՆ Է ԱՆՎՆԱՍ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ

12.07.2019 12:24 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
 ՈՐՔԱՆ ՇՈԿՈԼԱԴՆ Է ԱՆՎՆԱՍ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ

Գիտնականները պարզել են, որ օրական 50 գրամ շոկոլադ ուտելը լիովին անվնաս է մարդու համար, եթե այն պարունակում է ոչ պակաս, քան 50 տոկոս կակաո։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սեչենովի անվան համալսարանի մասնագետներից բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Բուեվերովին։

Ինչպես պետք է սնվել գրիպի բարդություններից խուսափելու համար

Նրա խոսքերի համաձայն, այդ նորման կարելի է մեծացնել, եթե մարդը զբաղվում է սպորտով կամ էլ ծանր ֆիզիկական աշխատանք է կատարում։ Ընդ որում, ըստ մասնագետի, ավելի լավ է շոկոլադն ուտել օրվա առաջին կեսին, քանի որ այն բարձր կալորիականություն ունեցող սննդատեսակ է եւ պարունակում է շաքար։ Բացի այդ շոկոլադի բաղադրության մեջ կան նաեւ ալկալոիդներ, որոնք խանգարում են քնելուն։ Բուեվերովը կարծում է, որ շոկոլադը մարդու համար էներգիայի հավելյալ քանակ է ապահովում։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА