o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոսկե ծիրանը» նոր երանգներ է ստանում

16.07.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
«Ոսկե ծիրանը» նոր երանգներ է ստանում

Արդեն հայտնի է, որ «Ոսկե ծիրան» Երեւանի 16-րդ միջազգային կինոփառատոնում, կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում, «Արծաթե ծիրանի» է արժանացել տրանսգենդերի մասին պատմող վրաց ռեժիսոր Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին» ֆիլմը: Փաստորեն, երկարատեւ փորձերից հետո, վերջապես արդեն «առաջադեմ» երիտասարդների ձեռքով հաջողվեց իրականություն դարձնել այն, ինչ տարիներ շարունակ չէր հաջողվում «Ոսկե ծիրանի» նախորդ ղեկավարությանը` փառատոնի ընթացքում ոչ միայն ցուցադրել, այլ նաեւ մրցանակ հանձնել այլասերվածություն քարոզող ֆիլմին:

«Այսօր Սորոսն է որոշում, թե ինչ մշակույթ ենք մենք ունենալու». Դավիթ Սահակյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայրենանվեր երիտասարդների միավորում» (ՀԱՅԵՄ) ՀԿ նախագահ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության փոխնախագահ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, շեշտում է. «Փաստորեն, հիմա «բարձր» արվեստը անհնար է պատկերացնել առանց այսպիսի թեմաների, այլապես դա այլեւս «բարձր» արվեստ չէ: Հայրենասիրությունը, ընտանիքը, ազգայինը արդեն «արժեքներ չեն»: Իսկ «Ոսկե ծիրանը», լինելով միջազգային, բայց ամեն դեպքում մնալով հայկական, գիտակցաբար, կամ ոչ` գովաբանում եւ խրախուսում է այս ամենը: Իրականում այս գործընթացները լիովին տեղավորվում են Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող «ազատությունների» եւ «անսահման իրավունքների» քարոզի կոնտեքստում: Այս փուլում գերագույն նպատակն է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, հետո մտնել դպրոցներ եւ սկսել պատրաստել «ազատամիտ», «քաղաքակիրթ» եւ «պռադվինուտի» ՀՀ քաղաքացիների, որոնք լրիվ նորմալ կհամարեն 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ այլ սեռերի «գոյությունը» եւ վերջապես կազատվեն հայկական «հետադիմական» արժեքներից, որոնք հենց, պարզվում է, խանգարում են զարգացած երկիր եւ տնտեսություն ունենալԱբսուրդ»,- ասում է Ծ. Կոստանյանը եւ զգուշացնում. «Տիկնայք եւ պարոնայք, սա պատերազմ է: Չհայտարարված պատերազմ: Կամ մենք սա վերջապես պետք է գիտակցենք եւ սկսենք դիմակայել, կամ պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ դարեր շարունակ մեր ինքնությունը պաշտպանելուց հետո, մոտակա մի քանի տասնամյակում այն կկորցնենք եւ ապագայում կվերանանք որպես ազգ` ձուլվելով եւ կորչելով դարերի խորքում: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես նման «ապագա» չեմ ընդունում եւ չեմ ուզում, դրա համար չեմ պատրաստվում անտարբեր եւ ձեռքերս ծալած նստել»:

«Սա պատերազմ է». «Ոսկե ծիրանում» մրցանակի արժանացավ տրանսգենդերի կյանքի մասին պատմող ֆիլմը

«ՈՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՆԵԽԻ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»»

Ի դեպ, այս փաստից բարկացած, «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի ղեկավար, ռեժիսոր, անիմատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու դիմում է գրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Դ. Սահակյանցըմասնավորապես գրելով. «Այսօր երկու Սահակյանցների` իմ եւ Լ. Սահակյանցի (ով 30 տարի այդ միության անդամ է) կողմից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել: Այդ միության կազմում լինելը` Հ. Խաչատրյանի նախագահությամբ, համարում եմ անհնարին եւ վիրավորական»,- գրել է Սահակյանցն ու հավելել. «Ցանկանում եմ, որ ավելի շատ նեխի «ոսկե ծիրանը»:

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ՈՐՈՇԵԼ Է ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐԵԼ»

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА