o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՈՒՄ ՏԻՐՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ»

17.07.2019 21:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՈՒՄ ՏԻՐՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ»

Ինչու կառավարության խոստացած տնտեսական հեղափոխությունը այդպես էլ կյանքի չի կոչվում, «տեղո՞ւմ» է արդյոք  ներդրումների համար թիվ մեկ պատասխանատու Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Թեմայի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ:

ԲՀԿ-ում լռություն է փոթորկից առաջ

 

«Որոշ նախարարություններում քաոսային վիճակ է»

- Կառավարությունը գտնվում է երկու խնդիրների միջեւ. փորձում է կոռուպցիայի, ստվերի, մոնոպոլիաների դեմ պայքարել եւ ստեղծել չկոռումպացված համակարգ, հավասար մրցակցային պայմաններ, որոնք որ ժամանակի ընթացքում պետք է որ տեսականորեն առաջացնեն տնտեսական դինամիկա: Եվ երկրորդ. պետական համապատասխան մարմիններն էլ, որոնք որ այդ դինամիկայի համար պատասխանատու են, օրինակ` որոշակի ռեֆորմների, օրենքների փոփոխությունների, իրենց ամենօրյա աշխատանքը պատասխանատվության շրջանակում կատարելու, հարգելով իրենց հարկատուներին, պետք է գիտակցեն, որ իրենք պատասխանատու են իրենց հարկատուների առաջ եւ պետք է որակյալ ծառայություն մատուցեն եւ, ի վերջո, հասկանան, որ հարկատուներն իրենց պատվիրատուներն են, այլ ոչ թե, ինչպես այսօր է, երբ պատվիրատուները` այս դեպքում ներդրողները, կարծես թե պայքարում են իրենց պատվերները տեղադրելու հարցում, իսկ պատվեր ընդունողը, այս դեպքում՝ կառավարությունը, կարծես չի ուզում գիտակցել, որ ինքը պատվերն ընդունող եւ կատարող պետք է լինի: Օրինակ` ո՞նց է բիզնեսում, երբ մի ընկերություն մեկ այլ ընկերության ինչ-որ բան է պատվիրում` պատվեր ընդունող ընկերությունը ուրախությունից հրճվում է, որ իրեն պատվեր տվեցին: Մեզ մոտ, չգիտես ինչու, պայքար կա այս երկու կողմերի միջեւ: Ուրեմն, առաջին կարեւոր խնդիրը, ըստ իս, նաեւ այն է, որ պետական մարմինները խորը գիտակցեն այս սկզբունքը: Երկրորդ պատճառը, որ թույլ չի տալիս տնտեսական ակտիվություն առաջացնել, դա այն է, որ պետական ապարատում տիրում է ճգնաժամային իրավիճակ: Հատկապես նախարարությունների վերամիավորումներից հետո: Այսօր որոշ նախարարություններում քաոսային վիճակ է: Վերամիավորված նախարարությունները չեն կարողանում մարսել, կլանել եւ վերջապես իրենց մեջ ինտեգրել այն նոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել: Այդպիսի խնդիր ունենք Էկոնոմիկայի նախարարությունում, որի ռեսուրսները առանց այն էլ սակավ էին, հիմա ավելի են վատացել: Փոխնախարարների ինստիտուտը թերլրացված է, ժամանակի առումով՝ գերծանրաբեռնված: Առաջնորդողական հատկանիշներ եւս չի դրսեւորում Էկոնոմիկայի նախարարությունը, այն գտնվում է վախվորած, կաշկանդված վիճակում: Նույնը պատկերն է Կրթության նախարարությունում, որը պետք է կադրերով սնուցի էկոնոմիկան, սակայն առանձնապես չի ապահովում, կաշկանդված է: 22 տարուց ավել այս ոլորտը ռեֆորմների մեջ է: Ամեն նախարար գալիս, իրեն ռեֆորմիստի տեղ է դնում, յուրաքանչյուր նախարարի թվում է, թե ինքն է այդ ոլորտի լավագույն մասնագետը, որ ինքը հենց պետք է ռեֆորմների իրավունքը վերապահի: Դրանով իսկ սկսում է կա՛մ կոտորել, կա՛մ փչացնել, կա՛մ ուշացնել, կա՛մ նոր փոփոխություններ կատարել: Ներկայումս էլ այս ոլորտը այդ վիճակում է, եւ դա է պատճառը, որ կրթության համակարգը էականորեն չի սպասարկում տնտեսությանը, չի ապահովում այն հաջողությունները, որ մենք պետք է ունենանք:

Գագիկ Ջհանգիրյանի արդարացումը շատ կարևոր իրադարձություն էր. Վլադիմիր Կարապետյան

 

«Պետական ապարտում կա լճացման երեւույթ»

- Երրորդ խնդիրն այն է, որ ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ԱԺ-ն օրենքների բարեփոխումներ իրականացնելու առումով շատ դանդաղ են շարժվում: Պետական ապարտում կա լճացման երեւույթ: Մասնավորապես, պաշտոնյաներն ավելի շատ շահագրգռված են իրենց օրվա հանձնարարականները կատարելու մեջ, քան որ զբաղվեն իրենց առաքելությամբ տրամադրված իրողություններով: Եվ դա է պատճառը, երբ որեւէ նորմածությամբ, որեւէ առաջարկով, այդ թվում նաեւ՝ ներդրումների հետ կապված, դիմում ենք նախարարություններին, այնպիսի տպավորություն է, որ իրենք շահագրգռված չեն այդ աշխատանքը վերցնել իրենց վրա: Որովհետեւ դա իրենց համար լրացուցիչ բեռ է, իրենք իրենց առօրյա հոգսերը հազիվ են հասցնում կատարել եւ շահագրգիռ են, որ իրենց ուրիշ հարցով որեւէ մեկը հանկարծ չանհանգստացնի: Սա շատ ցավալի վիճակ է: Տեսեք, ինչո՞ւ ներդրումներ չկան, որովհետեւ ՀՀ-ն տարիներ շարունակ չի զբաղվել ներդրումների գլոբալ խոչընդոտների վերացմամբ: Երկրորդ` ՀՀ-ում տեղական կամ օտարերկրյա ներդրողին հարգելու մշակույթը, նրա հետ աշխատելու պրակտիկան շատ ցածր մակարդակի վրա է: Եվ ներդրողների համար հիմնական խոչընդոտները, որոնք կային նախկինում, մնացել են նույնը: Այնինչ կառավարության համապատասխան թեւերը պետք է լինեն շահագրգիռ, որ իրենք սպասարկեն ներդրողներին: Այդ առումով շատ կարեւոր է ներդրումների հետ կապված «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատելը: Կամ ռեեստր ստեղծել, որտեղ ներդրողները գան, գրանցվեն, ստանան որոշակի ինդենտիֆիկացիոն համար: Մեզ մոտ ներդրողների խնդիրը գտնվում է ե՛ւ գյուղական համայնքներում, ե՛ւ քաղաքային իշխանությունների տիրույթում, ե՛ւ նախարարություններում: Էսօր մենք ներդրողին ասում ենք, թե ՀՀ-ում ամեն ինչ լավ է, եկեք ներդրումներ կատարեք, Ձեզ ո՞վ է խոչընդոտում: Ու մտածում ենք, որ ներդրողը պետք է նստի իր «ձին», քշի դաշտերով, ձորերով, բլուրներով, սարերով, հասնի կառավարության էս ինչ պաշտոնյայի դուռը, սմբակներով խփի, որ ուժեղ ձայնից դուռը բացեն:

«Նիկոլը նախազգուշացնում է Ծառուկյանին». Բաբկեն Հարությունյան

 

«Նախարարության ապարատը պետք է համալրվի»

- Ի դեպ, հենց տեղական ներդրողների հետ կապված` շատ գործարարներ նշում են, որ էկոնոմիկայի նախարարին անգամ դեմքով չեն ճանաչում, որ նրան տեսնում են ինչ-որ միջոցառումների ժամանակ միայն: Ըստ էության, փաստելով, որ ներդրումների պատասխանատուն չի նպաստում ներդրումների կայացմանը:

- Տեսեք` մի քանի նախարարություններ, փոխվարչապետներ կառավարության ղեկավարի առաջ պատասխանատու են ներդրումների համար: Բայց եթե մենք անվանական նայենք, այ՛ո, ներդրումների պատասխանատուն մեկն է` Էկոնոմիկայի նախարարությունը: Եվ նախարարությունը, երբ ասացի, որ կաշկանդված է, ես նկատի ունեի նաեւ հենց նախարարի կեցվածքը: Որ նախարարը անձամբ պետք է լինի առաջնորդող, համարձակ, պետք է իր ձայնը բարձրացնի այլ նախարարությունների, կառավարության հանդեպ: Նախարարության ապարատը պետք համալրվի, որպեսզի նախարարը ի վիճակի լինի հանդիպել գործարարների հետ, քննարկել նրանց խնդիրները, լսել:

Սոցապնախարարությունում ներքին դժգոհություն կա

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА