o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոտած միսՙ «Վաս» սուպերմարկետում, տեսուչների պակասՙ ՍԱՊԾ-ում

22.07.2019 13:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Հոտած միսՙ «Վաս» սուպերմարկետում, տեսուչների պակասՙ ՍԱՊԾ-ում

Այսօր iravunk.com-ի խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի եւ պատմում, թե ինչ է տեղի ունեցել իր հետ շաբաթ օրը «Վաս» սուպերմարկետում.

«Առավոտյան 8:30 գնացի «Վաս» սուպերմարկետ, որը գտնվում է Խորենացի փողոցի վրա, որպեսզի գնումներ կատարեմ, այդ թվում` տավարի միսՙ կես կիլոգրամ: Ես զգուշացրի, որ լավ չեմ հասկանում մսերից, ինչպես նաեւ ասացի, որ վատառողջ եմ, այս պահին թոքաբորբ եմ տանում: Գնումներից հետո անմիջապես տուն եմ վերադառնում, միսը դնում եմ սառնարանի մեջ եւ ժամը 11:00-ին որոշում եմ հանել միսը սառնարանից, որպեսզի պատրաստեմ: Երբ բացեցի այն, մի ահավոր շան հոտ զգացի: Արագորեն վերցնում եմ միսը, նստում տաքսի, որպեսզի այն վերադարձնեմ: Սկզբում, երբ գնեցի, նման հոտ չառա, որովհետեւ կրկնակի տոպրակների մեջ դրեցին եւ տվեցին: Մտնելով սուպերմարկետ` ինձ դիմավորեց մենեջերը, ով տեղեկացրեց, այն, ով միս է վաճառել, նա չի եղել մսի բաժնի աշխատակիցը, ես էլ ասացի, չէ որ ես մայրաբար խնդրեցի այդ կնոջը, որ ես չեմ հասկանում եւ վատառողջ եմ, խնդրում եմ նորմալ միս տալ: Հետո այդ պահին խանութ եկան մսի բաժնի իսկական աշխատակիցները, ովքեր եւս հոտ քաշեցին, ներողություն խնդրեցին եւ գումարը վերադարձրին: Ես նաեւ նշեցի, որ դուք պետք է ինձ վճարեք, որ ես այսքան ճանապարհ եմ կտրել անցել տաքսիով, այն էլ` այս վիճակում: Նաեւ նշեցի, որ հավաքեն ու չվաճառեն այդ մսերը, քանի որ իմ նման լիքը մարդ կարա գա ու հայտնվի այս վիճակում: Նաեւ զգուշացրի, որ կդիմեմ ԶԼՄ-ներին եւ համապատասխան մարմիններին: Մենեջերը այս ամենը լսելով` ասաց.«Ով ուզում ա, թող իմանա: Նա փորձեց նաեւ ինձ շանտաժ անել, թե քանի որ ես միսը տուն տանելուց չեմ դրել սառնարանում դրա համար էլ փչացել ա, բայց շատ լավ գիտեմ, որ միսը երկու ժամում չի փչանում: Ինձ մասնագետները ասացին, որ եթե ես միս եմ գնել սառցարանից, մի երկու ժամ հարկավոր է, որ հալչի, էլ չեմ ասում, որ միսը այդ վիճակի մեջ կարող ա լինել 18-19 ժամ բաց վիճակում, շոգին մնալու պայմաններում: Ինչեւէ, ես ցանկանում էի նաեւ տնօրինության հետ խոսել, բայց նրանք տեղում չէին, սակայն ես երկու ժամ անց էլի կապվեցի սուպերմարկետ, որպեսզի խոսեմ, կրկին նույն մենեջերը ինձ ասաց, որ իրենք կարող էին ինձ հետ ավելի վատ ձեւով վարվեին, եւ որ ես պետք է գոհ լինեմ, որ այդ գումարը վերադարձրել են: Հիմա ես ուզում եմ հասկանամ, բացի հոտած միս վաճառելուց, էլ ի՞նչ պետք է ինձ հետ անեինՙ ծեծեի՞ն»:

ՍԱՊԾ-ն բավարարվել է խիստ զգուշացմամբ. «Վաս» սուպերմարկետի հոտած մսի հետքերով

Մեր զրուցակիցը մեզ փոխանցեց, որ նա դիմել է նաեւ ՍԱՊԾ եւ Սպառողների ասոցացիա: Այսինքն, քաղաքացին հետամուտ լինելով իր իրավունքներին` դիմել է համապատասխան մարմիններին, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ՍԱՊԾ-ից հայտնել են, որ իր բողոքի մասին կարող են արձագանքել մեկամսյա ժամկետում. «Ես Հայաստանում չեմ ապրում, պարզապես հիմա այստեղ եմ գտնվում եւ մեկ ամսից այստեղ չեմ լինելու: ՍԱՊԾ-ից ինձ նաեւ ասացին, որ նման զանգեր նրանք լիքն են ստանում տարբեր տնտեսվարող սուբյեկտների մասով, ինչպես նաեւ նշեցին, որ տեսուչների կրիզիս ունեն, չեն կարող վազեն գնան եւ ամեն ինչ հասցնեն, տեսնեն: Նաեւ ասացին, որ չի բացառվում, որ  տեսուչը հիմա գնա ու տեսնի այնտեղ իդեալական պայմաններ են, նեխած միս չկա, իսկ մենք էլ զանգենք, ասենք, որ այնտեղ ամեն ինչ լավ է: Ինչպես նաև, ասացին, որ տուգանքները շատ նվազագույն են, հետևաբար ամեն տնտեսվարող կարող է վճարի էդ տուգանքները: Իսկ խանութը չեն կարող որպես տույժ փակել մի քանի օրով, քանի որ օրենքի կարգավորում չկա այս մասով»:

Հետամուտ լինելով թեմային` մենք կդիմենք նաեւ համապատասխան գերատեսչություններին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА