o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

30.07.2019 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՆԻԿՈԼԸ ՍԵՎԱՆՈՒՄ, ԿԱՄ ՉԽՄԵ՛Ս ՆԻԿՈԼ...

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ Սեւանի ազգային պարկի` Նիկոլ Փաշինյանը Սեւանա լճում լողանալու համար Երեւանից կանեստրներով ջուր էր տարել, որ պարզաջրվի, հանկարծ չկանաչի...

 

ԿԱՐԵՎՈՐԸ ՓՈՇԵԾԾԻՉՆ Է

Ըստ կառավարական կացարանի պատասխանատուների` Արարատ Միրզոյանի տան վրա աստղաբաշխական վերանորոգման ծախսերը կապված են յուրաքանչյուր 5 սմ-ի վրա դրված վարդակները, որով պետք է միացվի վարկով գնված փոշեծծիչը:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ՆԻԿՈԼԻ` ՍԵՎԱՆՈՒՄ ԼՈՂԱԼՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Մի ձուկ էինք ուտում, դա էլ հարամեցիր

 

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԳՈՐԳ ԼՎԱՑՈՂ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻՆ

Խալի մի՛ լվացեք, դո՛ւք լվացվեք:

 

ԵՐԿՐԻ ԵՌԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե Սահմանադրությամբ ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ապա վարչապետը մորուքն է, իսկ Աննա Հակոբյանն էլ «դեմքը»:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԲԿԼԻԿ ՆԻԿՈԼԸ (ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ)

Նիկոլ, լող տուր, լող արա,

Դատավորների որսը թող արա,

Իջիր ջրի հատակը

Մինչեւ անցնի վտանգը:

 

ՈՎ ԻՆՉ ԳՏԵԼ, ԼՎԱՑԵԼ Է

Ըստ Մայր Աթոռի մամուլի հաղորդագրության` եթե ՔՊ-ական պատգամավորների կանայք նրանց ստիպել են, որ գորգերը պետության ջրով Բաղրամյան պողոտայում լվանան, ապա Վարդան Օսկանյանին կինն ուղարկել էր, որ տան կեղտոտ սպիտակեղենը լվանար...

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գորգերի մասնագիտացված լվացքատունն աշխատանքի է հրավիրում ԱԺ պատգամավորների, աշխատավարձը գործարքային է, ըննդիմադիր պատգամավոր չառաջարկել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА