o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը վավերացրել է ՀԱՊԿ-ի կանոնադրությունը փոխող արձանագրությունները

03.08.2019 09:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը վավերացրել է ՀԱՊԿ-ի կանոնադրությունը փոխող արձանագրությունները

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, արձանագրություններից մեկը 2018-ի նոյեմբերի 8-ին Աստանայում ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների կողմից և նախատեսում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվում են ՀԱՊԿ պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց երկրի օրենսդրության համաձայն՝ լիազորված են որոշումներ կայացնելու Խորհրդում քննարկվող հարցերի շուրջ: 

Պուտինը Սիրիայի բաժանումն անթույլատրելի է համարում

Մեկ այլ արձանագրությամբ փոփոխություններ են սահմանվում, որոնք նախատեսում են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը այն երկրներին, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին:

Արձանագրության համաձայն՝ պետությունները, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, կիսում են կառույցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն զարգացնել կազմակերպության հետ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА