o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիմ Չեն Ընը իր գոհունակությունն է հայտնել վերջին հրթիռների փորձարկման արդյունքների կապակցությամբ

03.08.2019 19:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կիմ Չեն Ընը իր գոհունակությունն է հայտնել վերջին հրթիռների փորձարկման արդյունքների կապակցությամբ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեծ գոհունակություն է հայտնել հրթիռների ուրբաթօրյա ուսումնական փորձարկումների արդյունքների կապակցությամբ, հաղորդում է ria.ru-ն՝ հյուսիսկորեական կենտրոնական հեռագրական գործակալությանը հղումով:

ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ-ի հատուկ գործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդը

Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել էին, որ ուրբաթ՝ տեղական ժամանակով գիշերը ժամը 2:59-ին և 3:23-ին, Հյուսիսային Կորեան մեկ շաբաթվա մեջ արդեն երրորդ անգամ փոքր հեռահարության հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:

Երկու հրթիռներն էլ անցել են մոտ 220 կմ՝ հասնելով 25 կմ առավելագույն բարձրության։ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները հայտնել են, որ նախնական տեղեկատվության համաձայն՝ այդ գործունեությունը նման էր վերջին ութ օրվա ընթացքում Փհենյանի կողմից փոքր հեռահարության հրթիռների մյուս երկու փորձարկումներին:

Գործակալության տվյալներով՝ Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել առաջատար գիտնականների, պաշտոնյաների, տեխնիկների և աշխատողների ջանքերը ազգային անվտանգության ծառայությունում գիտության զարգացման գործում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Փհենյանը հուլիսի 25-ին փորձարկումների ժամանակ փոքր հեռահարության երկու հրթիռ էր արձակել: Այս փորձարկումները Փհենյանը կատարել էր Սեուլի և Վաշինգտոնի՝ օգոստոսին համատեղ զորավարժությունների անցկացման պլանները չչեղարկելու ֆոնին, որոնք ԿԺԴՀ-ն դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը:

Հուլիսի 31-ին ԿԺԴՀ-ն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ երկու նոր բալիստիկ հրթիռ էր արձակել: Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Չոն Գյոն Դուն հայտարարել էր, որ հրթիռները հաղթահարել են 240-ից 330 կիլոմետր հեռավորություն: Նրանց թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել էր 30 կմ։

Այս փորձարկումները Փհենյանը կատարել է Սեուլի և Վաշինգտոնի՝ օգոստոսին համատեղ զորավարժությունների անցկացման պլանները չչեղարկելու ֆոնին, որոնք ԿԺԴՀ-ն դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА