o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կայացավ Կարմեն Աճեմյանի մենահամերգը Գյումրիում

14.08.2019 00:17 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կայացավ Կարմեն Աճեմյանի մենահամերգը Գյումրիում

Օգոստոսի 9-ին Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում տեղի ունեցավ ժողովրդական և աշուղական երգերի լիբանանահայ կատարող Կարմեն Աճեմյանի «ՔԵԶ ԵՄ ԵՐԳՈՒՄ, ԻՄ ԳՅՈՒՄՐԻ» խորագրով մենահամերգը։

​​​​​​​«Ոչ մի ծնող իր երեխուն չթաղի... Իմ Գեւորիկը էլ չկա». Շահե Աճեմյան

Կարմեն Աճեմյանն առաջին անգամ հանդես եկավ Գյումրիում։ Միջոցառումը երգչուհու նվերն էր իր կողմից շատ սիրելի Գյումրի քաղաքին։ Հնչեցին Շերամի, Հավասու, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից։

Միջոցառմանը Կարմեն Աճեմյանի հետ միասին մասնակցեցին նաև Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի սաները։

Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը շնորհավորեց արտիստուհուն շքեղ ելույթի և ծննդյան օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Կարմեն Աճեմյանը հետայսու ամեն տարի մեկ անգամ ելույթ կունենա արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիում։

Համերգային երեկոյին ներկա էր նաև Գյումրու քաղաքապետի խորհրդական, մշակույթի գործիչ Հասմիկ Կիրակոսյանը, ով Գյումրու քաղաքապետարանի անունից ողջունեց Կարմեն Աճեմյանին փաստելով, որ Կարմեն Աճեմյանը արժանանալով Գյումրու խստապահանջ հանդիսատեսի բարձր գնահատականին, այսուհետ վստահաբար համարձակորեն կարող է ելույթ ունենալ Հայաստանի ցանկացած քաղաքում։

Արտիստուհին էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին բարձր ընդունելության ու գնահատանքի համար՝ խոստանալով պարբերաբար համերգներով ներկայանալ Հայաստանի գեղեցկագույն քաղաք Գյումրիում։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ գինու հյուրասիրություն և մտերմիկ զրույց արտիստուհու հետ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА