o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսական թատրոնը հյուրախաղերով մեկնել է Ռյազան

14.08.2019 15:59 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռուսական թատրոնը հյուրախաղերով մեկնել է Ռյազան

Օգոստոսի 14-ից 18-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին: Այդ մասին հայտնել են ԿՍտանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից: 

Ռուսական թատրոնում կայացավ «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղը

Օգոստոսի 14-ին Ռյազանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Ռոմեո և Ջուլիետ» /ըստ Ու. Շեքսպիրի պիեսի/ ներկայացումը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ:

Ֆորումին մասնակցելու են 35 երկրների 55 քաղաքների պատվիրակություններ: Ֆորումի հիմնական թեմաներն են` թատրոն, ճարտարապետություն, պատմություն, լուսանկարչություն, բիզնես:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА